ունիսի 17-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանրային քննարկում «Սյունիքի մարզի մասով կազմված 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի՝ ներառյալ ՀՀ 2020թ. պետական բյուջեի հայտի նախագծի, ինչպես նաեւ հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների» վերաբերյալ։
Քննարկմանը մասնակցում էին՝ ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական՝ Գոռ Թադևոսյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ՝ Սուսաննա Դավթյանը, Սյունիքի մարզի ՔՀԿ-ների ներկայացուցիչներ: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում քննարկմանը ներկա էր նաև Կապանի գրասենյակի իրավաբան, ինկուբատորների պատասխանատու իրավաբան Վաչե Բաղդասարյանը:
Սյունիքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ՝ Սուսաննա Դավթյանը քննարկման մասնակիցներին ներկայացրեց «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան ընդունված՝ ՀՀ վարչապետի 2019թվականի մարտի 22-ին «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» N-289-Ա որոշմամբ սկսվել է 2020 թվականի բյուջետային գործընթացը և հաստատվել է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի՝ ՀՀ 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը։ Այն իրենից ներկայացնում է մեկ ընդհանուր գործընթաց, որը սկսվում է ընթացիկ տարվա հունվար ամսին և ավարտվում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ ՀՀ ԱԺ կողմից պետական բյուջեի մասին օրենքի ընդունմամբ։
Նշվածի շրջանակներում մասնակիցների քննարկմանը ներկայացվեց «ՀՀ Սյունիքի մարզպետարանի կողմից տարածքային պետական կառավարման ապահովում» ծրագրով կազմված ՄԺԾԾ-ի, ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի հայտի նախագիծը, ինչպես նաև հայտի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումները։ Նախագծով ներկայացվում են մարզպետարանի միջոցով մարզպետի՝ մարզում պետական կառավարման իրականացման, ՀՀ կառավարության տարածքային քաղաքականության իրագործման, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման համար 2020թ․ անհրաժեշտ ծախսերի կանխատեսումը՝ գոյություն ունեցող ծրագրերի գծով։
Բյուջետային ծախսերի առանձին տեսակների՝ ջեռուցման, վառելիքի և էլեկտրաէներգիայի ձեռքբերման ծավալները հաշվարկվել են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005թ․ ապրիլի 28-ի N 629-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները՝ 1կվտ/ժ էլեկտրաէներգիայի սակագինը ընդունելով 44,98 դրամ, 1 խոր․մ գազի սակագինը՝ 139 դրամ։
Քննարկման մասնակից Սյունիքի մարզի ՔՀԿ-ի ներկայացուցիչները ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական՝ Գոռ Թադևոսյանին և ՀՀ Սյունիքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ՝ Սուսաննա Դավթյանին ուղղեցին իրենց հուզող հարցերը։