Commitment to Constructive Dialogue

Ստեղծվելու է ՔՀԿ շահերը պաշտպանող միասնական հարթակ

Եվրոպական միության կոմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հունիսի 14-ին տեղի է ունեցել «Հանրային քաղաքականությունների մոնիթորինգային և բարելավման ծրագրի» կիսաեզրափակիչ կոնֆերանսը: 

Կոնֆերանսի ընթացքում ներկայացվել է հարկային քաղաքականությունների մշակման և վարչարարության իրականացման ոլորտում Քաղհասարակության կազմակերպությունների շահերը պաշտպանող միասնական ՔՀԿ Կոալիցիայի ստեղծման հուշագիրը: 

Տնտեսական Իրավունքի Կենտրոն ՀԿ նախագահ պարոն Մովսես Արիստակեսյանը, ներկայցրել է իր առաջարկություններն ու նկատառումները: Ներկա գտնվող բոլոր ՔՀԿ ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն են ունեցել քննարկմանը և ներկայացրել են իրենց մտահոգությունները:

Ծրագրի փորձագետ Արմեն Պետրոսյանը հորդորել է ներկա գտնվող կազմակերպություններին “Հանրային քաղաքականությունների մոնիթորինգային և բարելավման” ծրագրի շրջանակներում հասանելի դարձնել իրենց գործունեության ընթացքում առաջացած հարկային ոլոտի խնդիրները, դիտարկումներն ու առաջարկությունները:

նկարները՝  https://www.facebook.com/DevelopmentPrinciples/posts/2373099859614613