Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում գործարկվող «Բյուջե բոլորի համար» ծրագրի շրջանակներում հունիսի 21-ին Ջերմուկում տեղի ունեցավ կոորդինացիոն հանդիպում՝ «Վիննեթ Հայաստան կոալիցիոն ցանցի զարգացում» ծրագրի շրջանակներում կոալիցիայի անդամ 11 կազմակերպությունների 22 ներկայացուցիչների մասնակցությամբ։
Եռօրյա աշխատանքային քննարկման ընթացքում ամփոփվեցին ծրագրերի ընթացքում ձեռք բերված արդյունքները, քաղած դասերը և ծրագրերի շարունակականությունը ապահովվելու հնարավորությունները։
Ծրագրի երկու կարևորագույն խնդիրների լուծման ուղղությամբ ցանցը որոշակի ձեռքբերումներ է ունեցել. մասնավորապես, Իրավաբանների Հայկական ասոցացիայի աջակցությամբ քայլեր են ձեռնարկվել պետական բյուջեի քննարկման գործընթացներում ՔՀԿ-ների ներգրավվածության մեխանիզմների բարելավման ուղղությամբ։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ստեղծված 11 կոալիցիաների 45 ներկայացուցիչները բարելավել են իրենց կարողությունները պետական բյուջեի մշակման գործընթացների վերաբերյալ և ՔՀԿ-ների ներկայացուցիչները ակտիվ մասնակցություն են ունեցել բյուջետային հայտերի քննարկումներին ճյուղային նախարարություններում և գերատեսչություններում։
Տեղական մակարդակում մշակվել և ՏԻՄ-ին են ներկայացվել «Համայնքում սուբվենցիոն ծրագրերի հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը», որը սուբվենցիայի ծրագրերի քննարկմանը ՔՀԿ-ների մասնակցությունը խրախուսելու նոր մեխանիզմ է, այն ապահովվում է նաև իրազեկման գործիքակազմի կիրառումը, այդ թվում՝ առակա բոլոր հարթակների օգտագործումը՝ ուղղված ՔՀԿ- ներից և հանրությունից եկող հետադարձ կապի, առաջարկությունների, դիտարկումների ապահովմանը: Որպես ծրագրի հաջողություն ներկայացվեց նաև «Քաղաքացու ուղեցույցը» և որպես մի պարզ օրինակ «Արենի համայնքի պարզեցված բյուջեի օրինակը», որը հանրայնացնում է համայնքի բյուջեն և բարձրացնում վերջինիս հանրային ընկալման աստիճանը։
Աշխատաժողովի ընթացքում անդամ կազմակերպությունները քննարկել են նաև անցած երեք տարիների գործունեության արդյունքները՝ արձանագրելով, որ «ՎԻՆՆԵԹ Հայաստան» ցանցը առաջընթաց տեմպերով շոշափելի արդյունքներ է արձանագրել կանանց տնտեսական զարգացման, աշխատաշուկայում նրանց համար հնարավորությունների ստեղծման, քաղաքականությունների մշակման առումով։ Առաջիկա երեք տարին ևս, ցանցը պատրաստվում է քայլեր ձեռնարկել հստակեցված ռազմավարական ուղղություններն արդյունավետ իրականացնելու համար։
Ցանցի անդամ կազմակերպությունների մասնակցությամբ վերանայվել է ցանցի ռազմավարությունը, մշակվել կոալիցիոն ցանցի ռազմավարական պլանը՝ հաշվի առնելով ռազմավարական այն ուղղությունները, որոնց ուղղությամբ ցանցը պլանավորում է առաջիկայում իր գործունեությունը ուժեղացնել, ինչպեսև իրականացնել հանրային քաղաքականությունների բարեփոխում և այդ քաղաքականությունների մշակման ուղղությամբ մեխանիզմների մշակում:
Կոորիդինացիոն հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ցանցի «Ֆոնդահայթհայթման պլանը» և առաջիկա համատեղ իրականացվելիք նախագծերն ու գործողությունները։
Հավելենք, որ հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համաֆինանսավորմամբ: