Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամը հունիսի 25-ին ներկայացրեց «Համայնքի զարգացման ծրագիրը՝ իրատեսական» ծրագրի արդյունքները:
Միջոցառմանը մասնակցում էին Սիսիան համայնքի ակտիվ բնակիչներ, ՔՀԿ ներկայացուցիչներ, Սիսիանի համայնքապետարանի ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ «Համայնքի զարգացման ծրագիրը՝ իրատեսական» ենթադրամաշնորհային ծրագրի ղեկավար՝ Հասմիկ Աղայանը, ով շնորհակալություն է հայտնեց հանդիպման մասնակիցներին ծրագրի գաղափարի իրականացմանն ընդառաջելու և համագործակցելու, ինչպես նաև միջոցառմանը մասնակցելու համար: Վերջինս ամփոփ ձևով ներկայացրեց ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները և ձեռք բերված արդյունքները և այն, որ ծրագրի հիմնական նպատակն էր նպաստել Սիսիան համայնքի զարգացման 5-ամյա ծրագրի իրատեսական դարձնելուն՝ հանրության մասնակությամբ։ Ծրագրի ղեկավարն իր խոսքում նշեց, որ «Համայնքի զարգացման ծրագիրը՝ իրատեսական» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի և Սիսիանի համայնքապետարանի միջև կնքվեց երկկողմ հուշագիր, որի միջոցով Սիսիանի համայնքապետարանին է ներկայացվել առաջարկությունների փաթեթ, որոնք հաշվի կառնվեն 2019թ-ին համայնքի զարգացման հնգամյա ծրագրում` փոփոխություններ իրականացնելու նպատակով անցկացվելիք հանրային քննարկումների ժամանակ։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Սիսիանի համայնքապետարանի ներկայացուցիչ Լիլիթ Հարությունյանը, ով շնորհակալություն հայտնեց «Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում Սիսիան համայնքում «Համայնքի զարգացման ծրագիրը՝ իրատեսական» ենթադրամաշնորհային ծրագրի արդյունավետ իրականացման համար։ Վերջինս ներկայացրեց նաև Սիսիանի համայնքապետարանի 2019թ․-ի առաջնահերթությունները և լուծման ենթակա խնդիրները, մասնավորապես՝
- Ոռոգման խնդիրները,
- Քաղաքային զբոսայգու բարեկարգաման խնդիրները,
- Սիսիան համայնքի լուսավորության խնդիրները,
- Գյուղտեխնիկայի ձեռքբերման խնդիրները,
- Ասվալտապատման խնդիրները,
- Տանիքների բարեկարգման խնդիրները։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ Սյունիքի մարզային մ/ճ-ի Կապանի գրասենյակի իրավաբան՝ Վաչե Բաղդասարյանն իր ողջույնի խոսքում ներկայացրեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը գործարկվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ կազմակերպությունների հետ կոնսորցիումի միջոցով: Վերջինս շնորհակալություն հայտնեց «Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամին և Սիսիանի համայնքապետարանին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Համայնքի զարգացման ծրագիրը՝ իրատեսական» ենթադրամաշնորհային ծրագրով իրականացված աշխատանքների և ձեռք բերված արդյունքների համար, ինչպես նաև արդյունավետ և կառուցողական երկխոսության համար։
Այնուհետև «Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի նախագահ Քրիստինե Բաղդասարյանը՝ ներկայացրեց հիմնադրամի ընթացիկ ծրագրերը և աշխատանքները