Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում գործարկվող «Հանուն Հայաստանի երիտասարդության շրջանում արմատականացման, այլատյացության և ատելության խոսքի հաղթահարման» ծրագրի շրջանակներում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը «Քննադատական մտածողություն» թեմայով սեմինար պարապմունք անցկացրեց հունիսի 22-ին Աշտարակ համայնքը ներկայացնող, իսկ հունիսի 23-ին՝ Արմավիր համայնքը ներկայացնող դպրոցականների հետ։
Դասընթացին մասնակցում էին շուրջ 38 աշակերտներ, որոնք ներկայացնում էին Աշտարակ և Արմավիր համայնքի ավագ դպրոցները։
Դասընթացի ընթացքում աշակերտները պատկերացում կազմեցին քննադատական մտածողության բաղադրիչների, տեսակներ, առավելությունների մասին։ Մինչեւ տեսական մասին անցնելը՝ աշակերտներին տրվեց հետեւյալ առաջադրանք. նայելով անծանոթ մարդկանց նկարներին եւ ստանալով կցկտուր տեղեկություններ նրա մասին՝ նրա անձնական հատկանիշների եւ որոշ կատարած գործողությունների վերաբերյալ, առաջարկվեց քվեարկել այդ մարդկանց ամբողջական պատկերը կազմելու, ինչպեսեւ նրանց հանդեպ որոշակի գործողություններ իրականացնելու (օրինակ, պարգեւատրելու կամ գնդակահարելու) համար: Արդյունքում քննադատական մտածողության ցածր մակարդակը բերեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի հերոսացմանը և հայոց մեծագույն բանաստեղծներից Եղիշե Չարենցի պախարակմանը, իսկ որոշ աշակերտների դեպքում՝ անգամ գնդակահարության առաջարկներին: Այս վարժությունը շատ լավ օրինակ է աշակերտների համար, որ ցանկացած հարցին մոտենան քննադատորեն, առանց անհիմն ընդհանրացումների և մինչև կարծիք կամ որոշում կայացնելը համակողմանի ուսումնասիրեն առաջադրանքն ու խնդիրները։
Աշակերտներին ներկայացվեց նաև ֆիննական դպրոցի մոդելը, որտեղ հիմնական շեշտադրումը աշակերտների քննադատական մտածողության զարգացումն է։ Եվ սա էլ հիմնական պատճառներից մեկն է, որ ֆիննական դպրոցը համարվում է աշխարհի լավագույն կրթական մոդելներից մեկը և դրա օրինակին են փորձում հետևել շատ երկրներ, որոնք ձգտում են ունենալ լավ կրթական համակարգ։ Վերջում տեղի ունեցավ հարց ու պատասխան, որի ժամանակ պարզաբանվեց թերի հասկացված մասերը, և մտքերի փոխանակում՝ կապված քննադատական մտածողության հետ։