Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» հասարակական կազմակերպությունը իրականացնում է մի նոր նախաձեռնություն, որը հանրային քաղաքականությունների մոնիթորինգի, բարելավման և այդ գործընթացներում հանրային մասնակցության ապահովման և հանրային ազդեցության մեծացման նպատակով ուսումնասիրություն և վերլուծություն է կատարել թվով 3 (երեք) մարզպետարանների (Լոռու, Տավուշի և Գեղարքունիք) և թվով 6 (վեց) համայնքապետարանների (Ստեփանավան, Տաշիր, Դիլիջան, Իջևան, Վարդենիս և Ճամբարակ) բյուջեների ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման արդյունքում։
Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» հասարակական կազմակերպության նախաձեռնության, մոնիթորինգի նպատակն է բարձրացնել մարզպետարանների և համայնքների բյուջեներից քաղաքացիական հասարակության կառույցներին (ՔՀԿ), մասնավորապես երեխաների պաշտպանության ոլորտում գործող ՀԿ-ներին և հիմնադրամներին տրամադրվող ֆինանսական հատկացումների գործընթացի թափանցիկությունն ու հանրային հաշվետվողականությունը` մեխանիզմների մշակման և կիրառման միջոցով:
Մոնիթորինգը մի գործընթաց է, որը ներառում է համայնքի կողմից տարբեր ոլորտներում ծախսվող գումարների նպատակայնության և արդյունքների ուսումնասիրությունը: