«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2018 թվականից մասնակցել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ՔՀԿ-ների կարողությունների զարգացման դասընթացներին, որի շրջանակներում առաջին անգամ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ստացավ ՔՀԿ-ների զարգացման ակադեմիական կրթություն:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ստանալով ՔՀԿ-ներին անհրաժեշտ որոշակի կարողություններ, կազմակերպությունը ներկայացրեց ենթադրամաշնորհային ծրագիր, որը ֆինանսավորվեց: Ծրագիրը կոչվում է «Առողջ մարմին իրազեկ մտքում», որի նպատակն է բարելավել առողջապահության ոլորտը Սպիտակ քաղաքում:
Սպիտակ քաղաքի բժշկական հաստատություններում իրականացված հետազոտական զեկույց