Զեկույցում ամփոփված են «Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում» և «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված «Պետական տարածաշրջանային բիզնես ռազմավարության բարելավում` գործընկերային համատեղ ուժերով» ծրագրի շրջանակներում իրականացված մոնիտորինգի արդյունքները։ Ծրագիրն իրականացվում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ղեկավար կազմակերպություն), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով:
Մոնիտորինգի նպատակն է ուսումնասիրել Շիրակի մարզի փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտը, վերհանել բիզնես գործունեության խոչընդոտերն ու խնդիրները:
Ուսումնասիրությունն իրականացվել է քանակական և որակական մեթոդաբանությունների համադրմամբ. քանակական մասում տվյալները հավաքագրվել են հարցազրուցավարների մողմից հարցաթերթիկների լրացմամբ և վերլուծվել՝ քանակական հետազոտական ավանդույթի շրջանակներում։ Որակական մասում իրականացվել են խմբային քննարկումներ՝ գործող և սկսնակ բիզնեսմենների առանձին խմբերով։
Արդյունքների վերլուծության հիման վրա մշակվել են կիրառական առաջարկություններ՝ ուղղված ՀՀ կառավարությանը: