«Բաց սահմաններ» խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստիտուտ հասարակական կազմակերպության համար թիրախային են մարդու իրավունքների, ինչպես նաև հատուկ ուշադրության արժանի կանանց իրավունքների և իրավահավասարության իրացումը, ոչ ֆորմալ կրթության միջոցով արդար, հավասար եւ հանդուր ժողհասարակարգի ստեղծումը: Կազմակերպության նպատակն է նպաստելև աջակցել երիտասարդներին ունենալ ակտիվ մասնակցություն հասարակական, սոցիաական և տնտեսական կյանքում, իրենց ձայնը հասցնել նշված ոլորտներում որոշում կայացնող օղակներին: Կազմակերպությունն իր նպատակին հասնելու համար ստեղծում է երկխոսության հարթակներ երիտասարդներ որոշում կայացնողների միջեւ՝ ստեղծելով խաղաղ, հանդուրժող, իրավահավասար, ժողովրդավար և արդար հասարակություն՝ թափանցիկ կառավարմամբ: Կազմակերպությունը նպատակ է հետապնդում կրթության ոլորտում մշակել հանրային քաղաքականության և բարելավման ծրագիր, քանի որ ոլորտի անմիջական կարգավորումը և խնդիրների լուծումը բխում է Կազմակերպության շահառուների շահերից: Մեզ համար շատ կարևոր է երիտասարդների համար ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի իրենց ըստ արժանվույն և լիարժեք դրսեւորեն երկրի սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում, լինեն մրցունակ թե ́ ներքին, եւ թե ́ արտաքին աշխատաշուկայում, ինչու՞ չէ, լինեն նաև գործատու և աշխատատեղեր ստեղծող: Այդ ամենի հիմնասյուն համարում ենք որակյալ և մրցունակ կրթությունը: Իսկ լիարժեք հաջողություն ունենալու համար մեզ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել կրթության ոլորտում՝ բարեփոխումեր իրագործելով հանրակրթական դպրոցներից մինչեւ բարձրագույն ուսումնական հաստատություններ: Մենք ապահովելու ենք մեր ամեն մի քայլով կոնկրետ խնդրի լուծում՝ միևնույն ժամանակ ապահովելով թափանցիկ և արդյունավետ գործունեություն։