Ճամբարակ համայնքի երիտասարդական քաղաքականության 2019-2023 թվականների ռազմավարությունը կազմված է երեք հիմնական բաժիններից:
Առաջին բաժինը ներառում է Ռազմավարության մշակման հիմնական նպատակը, երիտասարդական համայնքային քաղաքականության ներկայիս վիճակի վերլուծությունը և երիտասարդության վիճակի նկարագրությունը՝ հենված «Ագապե Վորլդ» երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից «Հանրային կյանքում և տեղական ինքնակառավարման ոլորտում երիտասարդների ներգրավվածության գնահատում» հետազոտության, ինչպես նաև մարզային և ազգային մակարդակներում իրականացված բազմակողմանի վերլուծությունների հիմնական արդյունքների վրա:
Երկրորդ բաժնում ներկայացված են Ռազմավարության հիմնական գերակայությունները՝ ըստ երիտասարդության շրջանում վերհանած կարիքների և հիմնական ռազմավարական խնդիրների, իրականացնող կողմերի հակիրճ նկարագրությունը, ֆինանսավորման, մոնիտորինգի և գնահատման մեխանիզմները, հանրայնացման և հաղորդակցության պլանը:
Ռազմավարության երրորդ բաժնում ներկայացված է միջոցառումների ծրագիրը՝ ըստ համապատասխան գործողության, պատասխանատու և համագործակցող կառույցների, իրականացման ժամկետների և ֆինանսավորման աղբյուրների: