Commitment to Constructive Dialogue

ՀՀ Սյունիքի մարզի Կապանի, Քաջարանի և Մեղրիի ՀՈՒՀ-երի բյուջեների նախագծման, հաստատման և հաշվետվողականության գործընթացների մոնիթորինգ

«Բյուջե՝ բոլորի համար հասանելի» ծրագիրն իրականացվել է Եվրոպական Միության աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, «Կապանի ուսուցիչներ» ՀԿ-ի կողմից: Հետազոտության մեթոդաբանությունը և զեկույցը մշակել է Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը:

Ծրագրի հիմնական նպատակն է  բարձրացնել  Սյունիքի մարզի ՀՈՒՀ-երում  տարեկան բյուջեի պլանավորման, ծախսման  թափանցիկության և հաշվետվողականության գործընթացները՝ մասնակցային մոնիտորինգի և ջատագովության միջոցով:

Ծրագրի իրականացման հիմնական անհրաժեշտությունը բխում է շահագրգիռ կողմերի այն մտահոգությունից, որ Հայաստանում ՀՈՒՀ-երի տարեկան բյուջեի պլանավորման, ծախսման և հաշվետվողականության գործընթացների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը պատշաճ կերպով չի ապահովվում։ Միևնույն ժամանակ, ենթադրվում է, որ ՀՈՒՀ կառավարման և խորհրդակցական մարմինները (դպրոցական Խորհուրդը (ԴԽ),  աշակերտական խորհուրդ (ԱԽ), ծնողական խորհուրդ (ԾԽ), մանկավարժական խորհուրդ (ՄԽ)) և շահագրգիռ կողմերը բավարար մասնակցայնություն և  վերահսկողություն չունեն գործընթացներում։ Սույն զեկույցում անդրադարձ է արվում նշված խնդիրների ուսումնասիրությանը:

Ներկայումս Սյունիքի մարզում գործում է 118 ՀՈՒՀ, որոնց թիվն ըստ տեսակների ներկայացված է ստորև.

  • Միջնակարգ դպրոցներ – 75,
  • Հիմնական դպրոցներ – 37,
  • Ավագ դպրոցներ – 5,
  • Կրթահամալիր – 1։

ՀՀ կառավարությունը 2014 թվականի հուլիսի 31-ի «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ստանձնեց պարտավորություն մշակելու և ներդնելու  ՀՈՒՀ  տարեկան բյուջեի պլանավորման եվ բյուջեի տարեկան ծախսերի հաշվետության նոր կարգ։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) աջակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակեց վերոնշյալ կարգը և ՀՀ ԿԳ նախարարի 2015 թ. մարտի 30-ի  N 205 Ա/Ք հրամանով հաստավեց «Հանրակրթական ուսումնական հաստատությունների տարեկան բյուջեի պլանավորման և բյուջեի տարեկան ծախսերի հաշվետության»   կարգը։

ՀՀ  կառավարությունը 6 հուլիսի 2017 թվականի N 801-Ն որոշմամբ հաստատեց «ՀՀ  պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության նոր տարբերակը, որի 49-ից 66 հոդվածները ներառեցին վերոհիշյալ կարգի հիմնական դրույթները։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի(ԿՏԱԿ) կողմից 2016թ. ստեղծվեց  հանրակրթական դպրոցների ինտերնետային համալիր էջ՝ http://schoolsite.am/  և ՀՀ յուրաքանչյուր հանրակրթական դպրոց ունի իր կայքէջը, որտեղ ըստ ընդունված կարգի պետք է տեղադրվեն  դպրոցի տարեկան բյուջեն, ինչպես նաև եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունները։

Ըստ ընդունված կարգի, ՀՈՒՀ բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումներ պետք է կազմակերպվեն  մանկավարժական խորհրդի, ծնողական և աշակերտական խորհուրդների,  ՀՈՒՀ  կառավարման խորհրդի, քաղաքացիների և բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ առաջարկներ ստանալու և պարզաբանումներ տալու նպատակով։

Սույն ծրագրի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի 15 ՀՈՒՀ-երում  իրականացվել է բյուջեների նախագծման, հաստատման և հաշվետվողականության գործընթացների մոնիթորինգ, ինչպես նաև իրականացնել ջատագովություն՝ բարելավելով ՀՈՒՀ կառավարման, խորհրդակացական մարմինների և քաղաքացիաների մասնակցայնության մեխանիզմները։

Հետազոտությունն իրականցվելու է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի  խոշորացված համայնքներում։