Commitment to Constructive Dialogue

Ավարտվեց «Ինչպե՞ս կառավարել ուժեղ կոալիցիաներ» հնգօրյա դասընթացը

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Աղվերանում ավարտվեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակներում կազմակերպված «Ինչպե՞ս կառավարել ուժեղ կոալիցիաներ» հնգօրյա դասընթացը՝ ԿԵՀ ծրագրի շրջանակներում ստեղծված և/կամ հզորեցված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաների համար։

Դասընթացի անցկացման համար Չեխիայից Հայաստան էին ժամանել փորձագետներն Պետր Չապը, ով Տեղական գործող խմբերի ազգային ցանցի գործադիր տնօրենն է, Կրիստինա Ֆանտովան, ով դրամաշնորային ծրագրերի հայթայթման բանագավառի փորձագետ է, Չեխիայում և միջազգային ՀԿ-ների ասպարեզում 18 տարվա փորձ ունի, Միրոսլավա Վիտասկովան, ով միջազգային կապերի և Եվրոպական ուսումնասիրությունների շրջանավարտ է, 10 տարվա փորձ ունի չեխական և միջազգային  ՀԿ-ների, ինչպեսև բիզնեսի ոլորտում։

Հնգօրյա դասընթացի փակմանն ամփոփիչ խոսքով հանդես եկավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի  ղեկավարի տեղակալ/դրամաշնորհների կառավարիչ Արտակ Սարիբեկյանը: Նա շնորհակալություն հայտնեց չեխ մասնագետներին իրենց այցի և փոխանցած գիտելիքի, փորձի փոխանակման համար:   

Հնգօրյա դասընթացի ժամանակ մասնակիցներին են ներկայացվել մի շարք թեմաներ կոալիցիաների ձևավորման, ներքին կառուցվածքի, դրանց կայունության ու ճկունության վերաբերյալ: Քննարկվել է, թե ինչպես կարող է կոալիցիան ապահովի իր ֆինանսական կայունությունը: Չեխ փորձագետները նաև դասընթացի մասնակիցներին են ներկայացրել Եվրամիության նմանատիպ կոալիցիաների հետ ցանցային կապերի հնարավորությունը, փոխանցել սեփական փորձը՝ կոալիցիաների արդյունավետ կառավարման՝ շահերի պաշտպանության և լոբբինգի վերաբերյալ:  Խաղեր են անցկացվել ֆոնդհայթայթման բազմազանության, աղբյուրների քարտեզագրման հետ կապված: