Commitment to Constructive Dialogue

«ՀԿ-ների մասին» նոր օրենքի շուրջ դասընթաց Գավառում և Սևանում

2017 թ. մայիսի 17-ին՝ ժամը 11:30, Իրավաբանների հայկական ասոցիացիան Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի և ՀՀ-ում անցկացվող Եվրոպայի օրերի շրջանակներում Գավառ և Սևան քաղաքում կանցկացնի  դասընթացներ ՀԿ-ների համար՝ «ՀԿ-ների մասին» նոր օրենքի լույսի ներքո:

Սևանում անցկացվելիք դասընթացը կազմակերպվում է նաև Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի նախաձեռնությամբ և աջակցությամբ:

Հիշեցնենք, որ վերջերս ընդունվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքը, որով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ՀԿ-ների կանոնադրությունները համապատասխանեցնել օրենսդրական նոր պահանջներին: Իրավաբանների հայկական ասոցիացիան արդեն իսկ կազմակերպել է երկու նմանատիպ դասընթաց Գյումրի և Երևան քաղաքներում, սպասվում է դրանք անցկացնել նաև Վանաձորում և Կապանում: Դասընթացներից բացի, ԻՀԱ-ն նաև անվճար խորհրդատվություններ և օգնություն է տրամադրում ՀԿ-ներին: