2020 թվականի փետրվարի 6-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Սյունիքի մարզային մասնաճյուղում «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց «Բարեխղճության ազգային համակարգը» թեմայով սեմինար-դասընթացը: Դասընթացին մասնակցում էին Սյունիքի մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ և իրավաբաններ, ընդհանուր թվով՝ 11 մասնակից։
Սկզբում մասնակիցներին ներկայացվեց բարեխղճության ազգային համակարգը, էությունն ու տարրերը բնութագրող պրեզենտացիան, մասնավորապես, անդրադարձ կատարելով թափանցիկության, հաշվետվողականության, արհեստավարժության, էթիկայի բնորոշումներին, այնուհետև միջոցառման մասնակիցներին ներկայացվեց կոռուպցիայի հասկացությունն ու դրա կանխարգելման մեխանիզմներն ու ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը, որի ընդունման գործում մեծ ներգրավածություն և ազդեցություն են ունեցել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան։
Սեմինար-դասընթացի ավարտին մասնակիցները զեկուցողին ուղղեցին իրենց հարցերը, որոնք վերաբերվում էին բարեխղճության ազգային համակարգի բաղադրիչներին, կոռուպցիայի հասկացությանն ու դրա կանխարգելման մեխանիզմներին, հակակոռուպցիոն ռազմավարությանը, ինչպես նաև արժևորեցին նոր ստացած գիտելիքները՝ բարձր գնահատելով դասընթացի կարևորությունն ու արդյունավետությունը: Միջոցառման գնահատման թերթին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հիշեցնենք, որ դասընթացները կրելու են շարունակական բնույթ և պարբերաբար կազմակերպվելու են այնպիսի թեմաներով սեմինար-դասընթացներ, որոնք կնպաստեն մարզային ՔՀԿ-ի գործունեության ճիշտ կազմակերպմանն ու կարողությունների հզորացմանը: