Commitment to Constructive Dialogue

Հայաստանի ՔՀԿ-ների Կառուցողական Երկխոսության Ցանցը հայտ է ներկայացնում ակտիվորեն մասնակցելու ՀԸԳՀ շրջանակներում ձևավորվող քաղհասարակության հարթակի աշխատանքներին

Ինչպես գիտեք, 2017 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքվեց համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)։ Համաձայնագրի 366-րդ հոդվածի ուժով ստեղծվելու է քաղաքացիական հասարակության հարթակ, որը կծառայի որպես հանդիպումների և կարծիքների փոխանակման հարթակ և կազմված կլինի Եվրոպական միության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, այդ թվում՝ Եվրոպական տնտեսական և սոցիալական հարցերով կոմիտեի անդամներից, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ցանցերի և հարթակների ներկայացուցիչներից:

Հայաստանի ՔՀԿ-ների Կառուցողական Երկխոսության Ցանցի կառավարման խորհուրդը հանդես եկել հայտարարությամբ, ըստ որի՝ որոշել է ակտիվորեն մասնակցելու և ընդգրկվելու ՀԸԳՀ շրջանակներում ձևավորվող քաղաքացիական հասարակության հարթակում, աջակցելու Արևելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմին՝ ստանձնելով հանձնառություն` ցուցաբերել փորձագիտական աջակցություն ՀԸԳՀ առանձին ոլորտներում հանրային քաղաքականությունների մշակման/բարելավման, դրանց հասարակական վերահսկողության իրականացման և գնահատման նպատակով։ 

 
Հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ։