ԵՄ ֆինանսավորման «Կառուցողական Երկխոսության Հանձնառություն» ծրագիրն իրականացվել է 2016 – 2019 թվականներին՝ «Իրավաբանների Հայկական Ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարած կոնսորսիումի կողմից, որի անդամներն են «Ագորա Սենթրալ Յուրըփ» ՀԿ (Չեխիայի Հանրապետությունուն), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, «Փոքր և միջին ձեռնարկատիրության փոխգործակցության ասոցիացիա» ՀԿ և Հայաստանի համայնքների միությունը։ Ծրագրի հիմնական նպատակն է ուժեղացնել ՔՀԿ-ների ազդեցությունը Հայաստանում հանրային քաղաքականության մշակման և իրականացման գործում, իսկ առանձին նպատակներն ուղղված են հզորացնելու ՔՀԿ կարողությունները կոալիցիաների ստեղծման, ինչպես նաև կենտրոնական և տեղական կառավարման պետական մարմինների հետ քաղաքականությանն առընչվող կառուցողական և ռազմավարական փոխգործակցության ասպարեզում։
Սույն աշխատանքի նպատակ է գնահատել՝
Ծրագրի համապատասխանությունը․ Որքանո՞վ են Ծրագրի միջոցառումները համապատասխանում դրա նպատակներին ու ուղղություններին, կառավարության և դոնորի գերակա խնդիրներին և ՔՀԿ կարիքներին։
Ծրագրի գործունակությունը․ Ծրագրի միջոցառումների գործունակության աստիճանը։
Ծրագրի արդյունավետությունը․ Որքանո՞վ են իրականացվել Ծրագրի Նպատակները։
Ծրագրի ազդեցությունը․ Ի՞նչ ազդեցություն է Ծրագրի իրականացումը ունեցել ուղղակի և անուղղակի շահառուների և գործընկերների շրջանում։
Ծրագրի կայունությունը․ Որքանո՞վ է ապահովվել Ծրագրի Արդյունքների շարունակական կայունությունը։