Commitment to Constructive Dialogue

Իրազեկման սեմինար ՀԱԱՀ ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ բյուջետային ուսումնական ծրագրի վերաբերյալ

Մարտի 14-ին կայացավ «Բյուջեներ քաղաքացիների համար» (Budgets for citizens) ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում իրականացվող երիտասարդ մասնագետների բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրի վերաբերյալ իրազեկման բովանդակալից սեմինար Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների։

Իրազեկման սեմինարն անցկացվում էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների մասնակցությամբ։ 

Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ, Ծրագրի օգնական Անահիտ Մարդոյանը նախ ողջունեց ուսանողներին սեմինարին մասնակցելու իրենց պատրաստակամության կապակցությամբ, ապա ներկայացրեց Ծրագրի նպատակը, թիրախային ոլորտները, ակնկալվող արդյունքները, ինչպես նաև ուսանողներին ծանոթացրեց նորաստեղծ budgets.am բյուջետային գիտելիքների փոխանակման հարթակի հետ։

Այնուհետև, անցում կատարելով բյուջետային ուսումնական ծրագրին, բանախոսը ներկայացրեց Ծրագրի շրջանակներում նախատեսվող երիտասարդ մասնագետների հմտությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագիրը՝ շեշտադրում կատարելով դրա առավելություններին, հնարավորություններին և արդյունքներին։

Հաջորդիվ բանախոսությամբ հանդես եկավ Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ, Ծրագրի բյուջետային փորձագետ Լիլիթ Հակոբյանը, որն առավել մանրամասն ներկայացրեց Ծրագրի բյուջետային բաղադրիչը և մասնակիցներին հորդորեց ուսուցմանը մասնակցել և ստանալ բյուջետային հանրամատչելի գիտելիքներ։

Սեմինարի ավարտին, բյուջետային ուսուցմամբ հետաքրքրված ուսանողները հղեցին իրենց հետաքրքրող հարցերը ուսուցման ժամկետների, փուլերի և դիմելու կարգի վերաբերյալ։

Բյուջետային ուսումնական ծրագրով հետաքրքրված ուսանողները կարող են մինչև սույն թվականի մարտի 30-ը գրանցվել այստեղ։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: