Ապրիլի 5-ին կայացավ 4-րդ ֆոկուս խմբային քննարկում ««eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք» հանձնառության շրջանակներում վիճակագրության հավաքագրման, լրացման և վարման կարգի թվայնացման ասպեկտներին ուղղված գործողությունների և այդ գործընթացում առկա խնդիրների բացերի ու խնդիրների վերաբերյալ։
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ դատական դեպարտամենտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՀ վճռաբեկ դատարանի, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի, ՀՀ արդարադատության ակադեմիայի, ՀՀ պաստաբանների պալատի, ինչպես նաև ՏՏ ոլորտի մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ֆոկուս խմբային քննարկաման սկզբում Ծրագրի փորձագետ Մարիամ Զադոյանը ամփոփ ներկայացրեց «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագիրը և դրա հիմնական նպատակները։
Քննակումը շարունակվեց ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Ռուբինա Մխիթարյանի խոսքով, որը մասնակիցներին ներկայացրեց, թե վիճակագրության հավաքագրման, լրացման և վարման կարգի թթվայնացման գործընթացն ինչ փուլում է գտնվում, մինչ այժմ դրան ուղղված ինչպիսի գործողություններ են իրականացվել և ինչպիսի գործողություններ են նախատեսվում իրականացնել, ինչպես նաև կարևոր համարեց այս գործընթացում ՏՏ ոլորտի առաջատար կազմակերպությունների և մասնագետների հետ համագործակցությունը։
Այնուհետև տեղի ունեցավ հարց ու պատասխան պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև, մասնավորապես քննարկվեցին հարցեր այժմ գործող էլեկտրոնային համակարգերի հետ փոխգործելիության, համակարգում նախատեսվող տվյալների արտացոլման եղանակների, գործողությունների վերջնաժամկետների, ինչպես նաև տվյալների ստացման եղանակների վերաբերյալ։
Նշենք, որ ֆոկուս խմբային քննարկումն իրականացվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի գործընկերությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որը միտված է «ԲԿԳ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թթ․ գործողությունների ծրագրի երկու հանձնառությունների՝ էլեկտրոնային արդարադատության և նվերների հաշվառման ռեեստրի ձևավորման գործում կառավարությանը աջակցության տրամադրմանը։