2017 թ. մայիսի 31-ին՝ ժամը 10:00, Իրավաբանների հայկական ասոցիացիան Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի և ՀՀ-ում անցկացվող Եվրոպայի օրերի շրջանակներում Կապան քաղաքում կանցկացնի դասընթաց ՀԿ-ների համար՝ «ՀԿ-ների մասին» նոր օրենքի լույսի ներքո:
Հիշեցնենք, որ վերջերս ընդունվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքը, որով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ՀԿ-ների կանոնադրությունները համապատասխանեցնել օրենսդրական նոր պահանջներին: Իրավաբանների հայկական ասոցիացիան արդեն իսկ կազմակերպել է երկու նմանատիպ դասընթաց Գյումրի, Երևան, Գավառ և Սևան քաղաքներում: Դասընթացներից բացի, ԻՀԱ-ն նաև անվճար խորհրդատվություններ և օգնություն է տրամադրում ՀԿ-ներին: