Այսօր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացմանը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նախ ասաց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ է այստեղ: «Այստեղ եմ, որ ասեմ, որ մենք պատրաստ ենք ամբողջովին խորապես և անկեղծ համագործակցելու, ես հայտնում եմ վաչապետի խոսքը ողջ կառավարության անունից»,-ասաց նա: