ԿԱՐԵՆ ԶԱԴՈՅԱՆԾրագրի ղեկավար

Կարեն Զադոյանը Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահն է:
Նախագահի պաշտոնում ընտրվել է 2016թ.-ի փետրվարի 12-ին կայացած արտահերթ համաժողովի ժամանակ` չորս տարի ժամկետով: Կարեն Զադոյանը իրականացնում է կազմակերպության ղեկավարումը համաժողովների և խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում, նախագծում և ղեկավարում է կազմակերպության կողմից իրականացվող հիմնական ծրագրերը: Նրա 22-ամյա աշխատանքային փորձը ներառում է հանրային և ՔՀԿ-ների կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն և մասնագիտական ոլորտները:
Կարեն Զադոյանը Iravaban.net անկախ մասնագիտացված լրատվամիջոցի ստեղծման գաղափարի հեղինակն ու հիմնադիրն է:
2016 թ.-ի դեկտեմբերից հանդիսանում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավարը:
Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավաբանական ֆակուլտետը, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է:

ԱՐՏԱԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԾրագրի ղեկավարի տեղակալ/դրամաշնորհների կառավարիչ

Արտակ Սարիբեկյանը Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրենն է:
Կազմակերպությանն անդամակցում է հիմնադրման պահից։ Գործադիր տնօրենի պաշտոնում կազմակերպության նախագահի հրամանով նշանակվել է 2004թ.-ին: Արտակ Սարիբեկյանը կազմակերպում է կազմակերպության առօրյա աշխատանքները:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և հաշվողական մաթեմատիկայի ֆակուլտետը։
2016 թ. դեկտեմբերից հանդիսանում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավարի տեղակալ/դրամաշնորհների կառավարիչ,

ԽԱՉԻԿ ԳԵՎՈԳՅԱՆ

Խաչիկ Գևոգյանը «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի գործադիր տնօրենն է՝ 2017 թվականից։ Նրա մասնագիտական հետաքրքրության շրջանակը բարձրագույն կրթությունն է, սոցիալական և նորաստեղծ ձեռնարկությունները։
Խաչիկ Գևորգյանը դասավանդման ավելի քան տասը տարվա փորձ ունի։ Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնը։
2017 թ. դեկտեմբերից հանդիսանում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի՝ կրթության և հարակից ոլորտների համակարգողը:

ՀԱԿՈԲ ԱՎԱԳՅԱՆԲիզնեսի և հարակից ոլորտների համակարգող

Հակոբ Ավագյանը «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի համահիմնադիր նախագահն է:
Նախագահի պաշտոնում ընտրվել է 2014 թ.-ին երեք տարի ժամկետով: Իրականացնում է Ասոցիացիայի ղեկավարումը համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում:
2008թ.-ից մինչև այսօր հիմնադրել և ղեկավարել է թվով հինգ առևտրային ընկերություններ:
2012-2016թթ. հանդիսացել է ՎԶԵԲ Գործարարության Աջակցման Գրասենյակի տնտեսագետ-խորհրդատուն:Համատեղությամբ աշխատել է որպես սկսնակ բիզնեսի խորհրդատու, հարկային պլանավորման խորհրդատու մի շարք հասարակական կառույցներում իրականացված սկսնակ գործարարների աջակցության ծրագրերում:
Հանդիսանում է երեքից ավելի օրենսդրական նախագծերի հայեցակարգերի համահեղինակ, որոնք ներդրվել են ՀՀ-ում որպես փոքր բիզնեսի համար այլընտրանքային հարկման և հարկերից ազատման ռեժիմներ:
Ավարտել է Երևանի «Գլաձոր» համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Պաշտպանել է մագիստրոսական թեզ «Այլընտրանքային հարկման ռեժիմները ՀՀ-ում» թեմայով:
2016 թ. դեկտեմբերից հանդիսանում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի՝ բիզնեսի և հարակից ոլորտների համակարգողը:

ԷՄԻՆ ԵՐԻՑՅԱՆՏեղական ինքնակառավարման հարցերի համակարգող

Էմին Երիցյանը Հայաստանի համայնքների միության նախագահն է: Հանդիսանում է Փարաքարի համայնքային խորհրդի անդամ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի Ընթացիկ հարցերի կոմիտեի համանախագահողը և հայկական պատվիրակության ղեկավարը: Երիցյանը հանդիսանում է նաև Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի հայկական պատվիրակության ղեկավարը:

Նա ավարտել է Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման ակադեմիան, ինչպես նաև Երևանի պետական համալսարանը, որտեղ մասնագիտացել է փիլիսոփայության և սոցիոլոգիայի մեջ: Կառավարման և այլ ոլորտներում ունի ավելի քանի 20 տարվա մասնագիտական գործունեության փորձ:
2016 թ. դեկտեմբերից հանդիսանում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի՝ տեղական ինքնակառավարման հարցերի համակարգողը:

ՀԱՅԿՈՒՀԻ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԾրագրային օգնական

Հայկուհի Ալավերդյանը Իրավաբանների հայկական ասոցիացիայի ծրագրային օգնականն է:
Կազմակերպությունում աշխատում է 2015 թ.-ից։ Պրակտիկա է անցել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը և մի շարք այլ կառույցներում, ինչպես նաև աշխատել է որպես եռալեզու թարգմանիչ:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության բաժնի բակալավրիատը, այնուհետև՝ նույն ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժնի մագիստրատուրան։ Սովորել է Նիկոլայ Կոպեռնիկոսի անվան համալսարանի Լեհերենի և լեհական մշակույթի դպրոցում:
2016 թ. դեկտեմբերից հանդիսանում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ծրագրային օգնականը:

ՄԱՐԱՏ ԱՏՈՎՄՅԱՆԻնկուբատորների համակարգող

Մարատ Ատովմյանը ԻՀԱ խորհրդի անդամ է: Այս պաշտոնում ընտրվել է 2016թ. փետրվարի 12-ին կայացած արտահերթ համաժողովի ժամանակ՝ չորս տարի ժամկետով:
Մ. Ատովմյանը համակարգում է նաև ԻՀԱ կողմից գործարկվող Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի աշխատանքը: Ունի մասնագիտական աշխատանքի 20-ամյա փորձ: Աշխատել է պետական, միջազգային և հասարակական կազմակերպություններում: Որպես փորձագետ աշխատել է տարբեր միջազգային ծրագրերում: Մարդու իրավունքների, բարեխղճության, լավ կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ բազմաթիվ դասախոսություններով է հանդես եկել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան երկրներում: ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի անկախ փորձագետների խմբի անդամ է, Շվեցարիայի շրջանավարտների ասոցիացիայի խորհրդի անդամ է:
2016 թ. դեկտեմբերից հանդիսանում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի Մենթորների խմբի համակարգող/արդարադատության ոլորտի մենթորը:

ԱՐԹՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻրավաբան

Արթուր Սուքիասյանը Եվրոպական միության ֆինանսավորմամբ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի Արդարադատության և հարակից ոլորտների համակարգող/իրավաբան է 2018թ-ի հոկտեմբերից: 

Իրավաբանների հայկական ասոցիացիայի Լոռու մարզային մասնաճյուղի համակարգողն է  եղել 2013 թվականի փետրվար ամսից մինչև 2018 թվականի հոկտեմբերը:

Ավարտել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:

Արթուր Սուքիասյանն ունի 7 տարվա աշխատանքային փորձ: Աշխատել է հասարակական կազմակերպություններում, փաստաբանական գրասենյակում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում:

Վաչե ԲաղդասարյանԻրավաբան

Իրավաբանների հայկական ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղի իրավախորհրդատու: Վաչե Բաղդասարյանը 2013թ.-ին ավարտել է Գորիսի Պետական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետը ստանալով  իրավագիտության բակալավրի աստիճան: 2014թ.-ի ապրիլի 1-ից մինչև 2015 ապրիլի 1-ը աշխատել է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի  Կապանի մասնաճյուղում որպես իրավաբան: Սույն պաշտոնը զբաղեցնում է 2017թ.-ի  փետրվարի 1-ից:

ՎԻԿՏՈՐԻԱ ԵՂՈՅԱՆԻրավաբան

Վիկտորիա Եղոյանը 2017 թվականի հունվարի 1-ից «Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ-ի Շիրակի մարզային գրասենյակի իրավաբանն է:
Սովորել է Երևանի Մենեջմենթի համալսարանի Գյումրու կրթահամալիրում և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում, դիպլոմավորված մագիստրոս է: 01.10.2015-09.01.2017 թթ. աշխատել է «Կանանց իրավունքների կենտրոնում» որպես համակարգող: Հանդիսանում է Փաստաբանական դպրոցի 2016 թվականի աշնանային հոսքի ունկնդիր:
2017 թ. ապրիլ ամսից նաև «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ԻՀԱ Շիրակի մարզային մասնաճյուղի իրավաբանն է:

ԼԻԱՆԱ ՄԱԿՎԵՑՅԱՆԻրավաբան

Լիանա Մակվեցյանը Իրավաբանների հայկական ասոցիացիայի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի համակարգողն է: Սույն պաշտոնը զբաղեցնում է 2017թ. փետրվարից: 2017 թ. ապրիլ ամսից «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ԻՀԱ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի իրավաբանն է:
2014 թ. ավարտել է Գավառի պետական համալսարանի Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտություն բաժինը` ստանալով բակալավրի աստիճան, իսկ 2016 թվականին` մագիստրոսի աստիճան: Գործունեություն է ծավալել մի շարք հասարակական կազմակերպություններում:
Կազմակերպում և իրականացնում է մասնաճյուղի աշխատանքները, համակարգում Հայաստանի ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի Գեղարքունիքի ՔՀԿ-ների խմբի աշխատանքը, տրամադրում անվճար իրավաբանական օգնություն քաղաքացիներին, ինչպես նաև կազմակերպում գրադարանային ռեսուրսների տրամադրումը:

Նարինե Մեժլումյանմոնիթորինգի և գնահատման մասնագետ

Նարինե Մեժլումյանը Եվրոպական միության ֆինանսավորմամբ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մոնիթորինգի և գնահատման մասնագետն է 2018թ-ի մայիսից: 

Նարինե Մեժլումյանն ունի տարաբնույթ ծրագրերի մոնիթորինգի և գնահատման,  համակարգման, հաշվետվությունների կազմման, ռազմավարությունների, ուղեցույցերի, կրթական/տեղեկատվական  նյութերի մշակման, դասընթացների վարման ավելի քան 10 տարվա փորձ:

Նա ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: Մասնակցել է տեղական և միջազգային դասընթացների ու համաժողովների:

Զարինե ՀովհաննիսյանԻրավաբան

Զարինե Հովհաննիսյանը 2018 թվականի հոկտեմբեր ամսից հանդիսանում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Վանաձորի գրասենյակի իրավաբանը:

2017թվականից եղել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կամավոր: 2018 թվականին ավարտել է Վանաձորի պետական համալսարանի իրավագիտություն բաժինը: