Հասարակական կազմակերպությունների համար խաղի նոր կանոններ են սահմանվել. նրանք պետք է վերագրանցվեն, փոխեն իրենց իրեն կանոնադրությունը՝ համապատասխանեցնելով «ՀԿ-ների մասին» նոր օրենքին, հաշվետու լինեն պետեկամուտների կոմիտեին:
Նոր օրենքով սահմանվում են լայն իրավունքներ ՀԿ-ների համար, սակայն միևնույն ժամանակ կան որոշակի պարտականություններ, որոնց չկատարումը կարող է լուրջ խնդիրների առաջև կանգնեցել: Այսօր երևանյան ՀԿ ներկայացուցիչների համար կազմակերպված դասընթացի ժամանակ իրավաբան, Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ Մարատ Ատովմյանը ներկայացրեց օրենսդրական պահանջներն ու պրակտիկայում հանդիպող խնդիրները և դրանցից խուսափելու տարբերակները:
Օրինակ, նրա խոսքով, իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցելու դեպքում խնդիրներ են առաջանում ՀԿ-ների անվանման հետ կապված. ՀԿ-ի անվանումը պետք է ուղղակիորեն բխի նրա գործառույթներից և ցանկալի է օտարալեզու բառեր չներառի:
Կարևոր է նաև այն, որ վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինը փոխվել է․ նախկինում արդատադատության նախարարությունն էր, ներկայումս՝ պետական եկամուտների կոմիտեն:
Դասընթացի ավարտին մասնակիցների հիմնական մասը պայմանավորվածություն ձեռք բերեց իր ՀԿ զարգացմանն ուղղված իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար:
Դասընթացը կազմակերպվել էր Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: