Գյումրիում գործող ևս երկու հասարակական կազմակերպություն իր կանոնադրությունը վերանայել է և այս շաբաթ կներկայացվի իրավաբանական անձանց պետական ռեգիստրում վերագրանացման համար։ ՀԿ ներկայացուցիչներին այս հարցերում իրավաբանական խորհրդատվություն և օգնություն է ցուցաբերել «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրավաբան Վիկտորիա Եղոյանը։
Նախորդ շաբաթ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գյումրու գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում «Լիկիդոն» գեղագիտական և բարոյահոգեբանական ՀԿ-ի ներկայացուցիչ Ամալյա Ամիրխանյանի և «Էսկադա» Հկ-ի ներկայացուցիչ Մարգարիտա Մացոյանի հետ, ովքեր դիմել էին հասարակական կազմակերպությունների իրավական վիճակը, ստեղծման, կառավարման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման ընթացքում ծագող հարաբերությունները կարգավորող «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի փոփոխությունների և վերագրանցման հետ կապված հարցերը քննարկելու համար։ Քննարկման արդյունքում նրանք որոշեցին վերագրանցել իրենց ՀԿ-ի կանոնադրությունները և խնդրեցին օգնություն ցուցաբերել այդ հարցում։
Նշենք, որ այս կազմակերպությունները ավելի վաղ մասնակցել էին նաև նոր օրենքի վերաբերյալ դասընթացներին, որոնք նոր օրենքի վերաբերյալ դասընթացներն ու ՀԿ-ների անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում:
Նախորդ շաբաթ ծրագրի իրավաբան Վիկտորիա Եղոյանի հետ հանդիպել են նաև «Շիրակի ուսուցիչներ» և «Սիրարփենի» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս կազմակերպությունների կանոնադրությունները Վիկտորիա Եղոյանի օգնությամբ վերանայվել են արդեն իսկ և դրանք գրանցվել են իրավաբանական անձանց պետռեգիստրում։ Հանդիպման ժամանակ նրանք նշեցին, որ վերանայված կանոնադրության գրանցման ընթացքում խոչընդոտներ չեն եղել։
Նշենք, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: