ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՊԵԿ-ՔՀԿ ձևաչափով աշխատանքային առաջին քննարկումը, որի ընթացքում վեր են հանվել այնպիսի խնդիրներ, որոնք վերաբերում են ՀԿ-ների կողմից շահութահարկի և ԱԱՀ-ի վճարման օրենսդրական կարգավորումներին, նրանց կողմից մատուցվող ծառայությունների բնույթին, ՀԿ-ների կողմից անմիջական ձեռնարկատիրական գործունեության իրականացման հարցերին: Աշխատանքային քննարկման ընթացքում մասնակիցները որոշեցին ուսումնասիրել վերը նշված հարցերը և առաջարկել լուծումներ, որոնք ուղղված կլինեն ՀԿ-ների հարկային իրավահարաբերությունների մասով օրենսդրական դաշտի պարզեցմանը և բարելավմանը, ՀԿ-ների իրավական իրազեկության բարձրացմանը: Հանդիպման ավարտին մասնակիցները որոշեցին հաջորդ քննարկման հարցերի շրջանակը:
ՊԵԿ-ում տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը մասնակցել են Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» ՀԿ նախագահ Վահագն Համբարձումյանը, Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի տնօրեն Գագիկ Պողոսյանը, Ծրագրի կոնսորցիումի անդամ, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը, Ծրագրի ֆինանսական հարցերով խորհրդատու, «ԲԴՕ Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Անի Վարդանյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիա ներկայացուցիչներ Սյուզաննա Սողոմոնյանը և Մարիամ Զադոյանը:
Աշխատանքային քննարկումը տեղի էր ունեցել ԵՄ կողմից ֆինանսավորած և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ու գործընկերների կողմից բաղկացած կոնսորցիումի կողմից իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի նախաձեռնությամբ: