Պաշտոն՝ Մեդիա արշավների մասնագետ
Աշխատանքի վայրը՝ Երևան
Նկարագրություն՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը սկսվել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին սկզբին՝ 34 ամիս տևողությամբ: Իրավաբան-փորձագետի թափուր տեղի համար կազմակերպությունը փնտրում է համապատասխան որակավորումներ ունեցող մասնագետի:
Պարտականություններ`
- ծրագրային միջոցառումների լուսաբանումներ,
- տեսաֆիլմերի և լրագրողական նյութերի պատրաստում և հրապարակում ծրագրային կայքում, տարածում ԶԼՄ-ներով,
- մամուլի հաղորդագրությունների պատրաստում և հրապարակում ծրագրային կայքում, տարածում ԶԼՄ-ներով,
- ծրագրի թիրախային 9 ոլորտներից յուրաքանչյուրի վերաբերյալ վերլուծական նյութերի պատրաստում և հրապարակում ծրագրային կայքում, տարածում ԶԼՄ-ներով,
- ծրագրի թիրախային 9 ոլորտներից յուրաքանչյուրի վերաբերյալ լրագրողական հետաքննության իրականացում և հրապարակում ծրագրային կայքում, տարածում ԶԼՄ-ներով,
- ծրագրի շրջանակներում վեր հանված 9 թիրախային ոլորտների վերաբերյալ այլ տեսանյութերի, այդ թվում նաև հաղորդաշարերի պատրաստում և հրապարակում ծրագրային կայքում, տարածում ԶԼՄ-ներով,
- թիրախային 9 ոլորտներից յուրաքանչյուրում հարցումների անցկացում ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ հանրության կարծիքներին ծանոթանալու նպատակով՝ սոցիալական ցանցերի միջոցով:
- Ղեկավարի կողմից տրված այլ մասնագիտական հանձնարարությունների կատարում:
Պահանջվող հատկանիշներ`
- լրագրողի բարձրագույն կրթություն,
- համապատասխան աշխատանքի առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ, որից մեկ տարին միջազգային կառույցների կողմից ֆինանսավորված ծրագրերի շրջանակներում,
- հայերեն լեզվի գերազանց իմացություն (ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- ավելին սովորելու, սեփական գիտելիքներն ու կարողությունները զարգացնելու մոտիվացիա,
- ջանասիրությամբ աշխատելու ցանկություն և կարողություն,
- թիմային աշխատանքի կարողություններ,
- լուսանկարհանման, տեսանկարահանման, ինչպես նաև լուսանկարների և տեսանյութերի մոնտաժի իրականացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի իմացությունը կդիտի առավելություն:
Հայտերի ներկայացման կարգը
Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV), հետաքրքրության նամակը (մինչև 300 բառ) և երաշխավորագրեր (վերջինս ցանկալի է, ոչ պարտադիր)` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև ս.թ. նյոեմբերի 24-ը, ժամը 18.00-ը` նամակի վերնագրում նշելով «Մեդիա արշավների մասնագետ» բառը: Հեռախոս՝ 010 54 01 99:
Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Միայն երկրորդ՝ գրավոր փուլ անցած դիմողները, կհրավիրվեն թեսթային աշխատանքների: Լավագույն արդյունքներ ցուցաբերած դիմողները կհրավիրվեն հաջորդ՝ բանավոր փուլին:
Կազմակերպության մասին
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (նախկին անվանումը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա) ստեղծվել է 1995թ.-ին: Իրավաբանների հայկական ասոցիացիայի ստեղծման հիմնական նպատակն էր համախմբել նոր սերնդի իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը, որպես անկախ, ժողովրդավարական, իրավական պետություն: Աշխատելով իրավական ոլորտում Կազմակերպությունն իրականացնում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն և օրենքի գերակայության խթանմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armla.am/ պաշտոնական կայքում:
Ծրագրի մասին
Ծրագրի նպատակներից է ուժեղացնել 9 տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ՔՀԿ-ների կարողությունները և հանրային վերահսկողության մեխանիզմները, կազմակերպվելու են ՔՀԿ-ների ուսուցում՝ տարբեր հմտությունների վերաբերյալ, ներառյալ մշտադիտարկումը (մոնիթորինգը), փաստերի հիման վրա քաղաքականության վերլուծությունը, ՔՀԿ-կառավարություն երկխոսության կառուցումը, կոալիցիաների ստեղծումը: Բացի այդ, մարզերի՝ ռազմավարական նշանակության վայրերում հիմնադրվելու են ՔՀԿ-ինկուբատորներ, ովքեր զբաղվելու են ՔՀԿ-ների կարողությունների հզորացմամբ մշտադիտարկման և քաղաքականությունների մշակման գործընթացում: Ծրագրի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ ծրագրային https://ccd.armla.am/ կայքում:
Ուշադրություն
Ներկայացված պահանջներին չհամապատասխանող, հայտերի ներկայացման կարգի խախտմամբ փաստաթղթեր ներկայացրած, այդ թվում սահմանված ժամկետից ուշ հայտեր ներկայացրած անձանց թեկնածությունները չեն դիտարկվի:
Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից: