Commitment to Constructive Dialogue

Արդարադատության և հարակից ոլորտների համակարգող/իրավաբան

Պաշտոն՝ Արդարադատության և հարակից ոլորտների համակարգող/իրավաբան

Աշխատանքի վայրը՝ Երևան

Նկարագրություն՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը սկսվել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին սկզբին՝ 34 ամիս տևողությամբ: Իրավաբան-փորձագետի թափուր տեղի համար կազմակերպությունը փնտրում է համապատասխան որակավորումներ ունեցող մասնագետի:

Պարտականություններ.

  • արդարադատության ոլորտի հանրային քաղաքականությունների հայեցկարգերի մշակում,
  • արդարադատության ոլորտի հանրային քաղաքականությունների միջոցառումների ծրագրի մշակում,
  • կրթության, բիզնես ոլորտի, ինչպես նաև ծրագրով ընտրված ևս 6 թիրախային ոլորտների կլաստերների կողմից մշակված քաղաքականությունների հայեցակարգերի իրավաբանական փորձաքննության կատարում,
  • կրթության, բիզնես ոլորտի, ինչպես նաև ծրագրով ընտրված ևս 6 թիրախային ոլորտների կլաստերների կողմից մշակված քաղաքականությունների միջոցառումների ծրագրերի իրավաբանական փորձաքննության կատարում,
  • ծրագրի շրջանակներում վերլուծությունների և ուսումնասիրությունների կատարում՝ ազգային և միջազգային փորձի համադրմամբ,
  • իրավական կարծիքների կազմում,
  • մասնագիտական միջոցառումներին մասնակցություն,
  • ծրագրային այլ գործողությունների կատարում:

Պահանջներ.

  • իրավաբանական բարձրագույն կրթություն,
  • 3 տարվա մասնագիտական/աշխատանքային փորձի առկայություն, որից մեկ տարին միջազգային կառույցների կողմից ֆինանսավորված ծրագրերի շրջանակներում,
  • հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • համակարգչային հմտություններ (Excel, Word and Power Point),
  • թիմային աշխատանքի կարողություններ,
  • աշխատանքային ծանրաբեռնվածությամբ ծառայություններ մատուցելու կարողություն:

 

Հայտերի ներկայացման կարգը

Հետաքրքրված անձինք կարող են մինչև սույն թվականի դեկտեմբերի 29-ը ժամը՝ 18.00-ը ներառյալ, ուղարկել կամ առձեռն գրասենյակ (ք. Երևան, Նալբանդյան 7/2) ներկայացնել իրենց ինքնակենսագրականը (CV) և հետաքրքրության նամակը՝ նշելով այս ոլորտում ունեցած փորձառնությունը՝ (մինչև 300 բառ) հետևյալ հասցեին՝ [email protected]: Խնդրում ենք նամակի առարկան նշել «Արդարադատության և հարակից ոլորտների համակարգող/իրավաբան»:

Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Միայն երկրորդ՝ գրավոր փուլ անցած դիմողները, կհրավիրվեն թեսթային աշխատանքների: Լավագույն արդյունքներ ցուցաբերած դիմողները կհրավիրվեն հաջորդ՝ բանավոր փուլին:

Կազմակերպության մասին

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (նախկին անվանումը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա) ստեղծվել է 1995թ.-ին: Իրավաբանների հայկական ասոցիացիայի ստեղծման հիմնական նպատակն էր համախմբել նոր սերնդի իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը, որպես անկախ, ժողովրդավարական, իրավական պետություն: Աշխատելով իրավական ոլորտում Կազմակերպությունն իրականացնում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն և օրենքի գերակայության խթանմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armla.am/ պաշտոնական կայքում:

Ծրագրի մասին

Ծրագրի նպատակներից է ուժեղացնել 9 տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ՔՀԿ-ների կարողությունները և հանրային վերահսկողության մեխանիզմները, կազմակերպվելու են ՔՀԿ-ների ուսուցում՝ տարբեր հմտությունների վերաբերյալ, ներառյալ մշտադիտարկումը (մոնիթորինգը), փաստերի հիման վրա քաղաքականության վերլուծությունը, ՔՀԿ-կառավարություն երկխոսության կառուցումը, կոալիցիաների ստեղծումը: Բացի այդ, մարզերի՝ ռազմավարական նշանակության վայրերում հիմնադրվելու են ՔՀԿ-ինկուբատորներ, ովքեր զբաղվելու են ՔՀԿ-ների կարողությունների հզորացմամբ մշտադիտարկման և քաղաքականությունների մշակման գործընթացում: Ծրագրի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ ծրագրային https://ccd.armla.am/ կայքում:

Ուշադրություն

Ներկայացված պահանջներին չհամապատասխանող, հայտերի ներկայացման կարգի խախտմամբ փաստաթղթեր ներկայացրած, այդ թվում սահմանված ժամկետից ուշ հայտեր ներկայացրած անձանց թեկնածությունները չեն դիտարկվի: