Պաշտոն՝ Իրավաբան-փորձագետ
Վայրը՝ Երևան
Նկարագրություն՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը սկսվել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին սկզբին՝ 34 ամիս տևողությամբ: Իրավաբան-փորձագետի թափուր տեղի համար կազմակերպությունը փնտրում է համապատասխան որակավորումներ ունեցող մասնագետի:
Պարտականություններ.
- «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվության տրամադրում ՀԿ-ներին.
- ՀԿ-ների կանոնադրությունների ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում՝ դրանցում փոփոխությունների կատարում՝ համապատասխանեցնելու «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նոր պահանջներին.
- ծրագրի շրջանակներում վերլուծությունների և ուսումնասիրությունների կատարում՝ ազգային և միջազգային փորձի համադրմամբ.
- իրավական կարծիքների կազմում և տրամադրում.
- մասնագիտական միջոցառումներին մասնակցություն.
- ծրագրային այլ գործողությունների կատարում:
Պահանջներ.
- իրավաբանական բարձրագույն կրթություն.
- հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն.
- համակարգչային հմտություններ (Excel, Word and Power Point).
- թիմային աշխատանքի կարողություններ.
- աշխատանքային ծանրաբեռնվածությամբ ծառայություններ մատուցելու կարողություն:
Մասնագիտական փորձը ցանկալի է:
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված անձինք կարող են մինչև սույն թվականի դեկտեմբերի 29-ը ներառյալ, ուղարկել կամ առձեռն գրասենյակ (ք. Երևան, Նալբանդյան 7/2) ներկայացնել իրենց ինքնակենսագրականը (CV) և հետաքրքրության նամակը՝ նշելով այս ոլորտում ունեցած փորձառնությունը՝ (մինչև 300 բառ) հետևյալ հասցեին՝ [email protected]: Խնդրում ենք նամակի առարկան նշել «Իրավաբան-փորձագետ»:
Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Միայն երկրորդ՝ գրավոր փուլ անցած դիմողները, կհրավիրվեն թեսթային աշխատանքների: Լավագույն արդյունքներ ցուցաբերած դիմողները կհրավիրվեն հաջորդ՝ բանավոր փուլին:
Կազմակերպության մասին
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (նախկին անվանումը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա) ստեղծվել է 1995թ.-ին: Իրավաբանների հայկական ասոցիացիայի ստեղծման հիմնական նպատակն էր համախմբել նոր սերնդի իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը, որպես անկախ, ժողովրդավարական, իրավական պետություն: Աշխատելով իրավական ոլորտում Կազմակերպությունն իրականացնում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն և օրենքի գերակայության խթանմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armla.am/ պաշտոնական կայքում:
Ծրագրի մասին
Ծրագրի նպատակներից է ուժեղացնել 9 տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ՔՀԿ-ների կարողությունները և հանրային վերահսկողության մեխանիզմները, կազմակերպվելու են ՔՀԿ-ների ուսուցում՝ տարբեր հմտությունների վերաբերյալ, ներառյալ մշտադիտարկումը (մոնիթորինգը), փաստերի հիման վրա քաղաքականության վերլուծությունը, ՔՀԿ-կառավարություն երկխոսության կառուցումը, կոալիցիաների ստեղծումը: Բացի այդ, մարզերի՝ ռազմավարական նշանակության վայրերում հիմնադրվելու են ՔՀԿ-ինկուբատորներ, ովքեր զբաղվելու են ՔՀԿ-ների կարողությունների հզորացմամբ մշտադիտարկման և քաղաքականությունների մշակման գործընթացում: Ծրագրի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ ծրագրային https://ccd.armla.am/ կայքում:
Ուշադրություն
Ներկայացված պահանջներին չհամապատասխանող, հայտերի ներկայացման կարգի խախտմամբ փաստաթղթեր ներկայացրած, այդ թվում սահմանված ժամկետից ուշ հայտեր ներկայացրած անձանց թեկնածությունները չեն դիտարկվի: