2017 թվականի հոկտեմբերի 13-ին Եվրոպական միության կողմից հրապարկվել է Հայաստանի հետ նախաստորագրված ՀՀ – ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի վերջնական ստորագրումը նախատեսվում է 2017 թվականի նոյեմբերին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: