Commitment to Constructive Dialogue

Կրթության և հարակից ոլորտների համակարգող

Պաշտոն՝ Կրթության և հարակից ոլորտների համակարգող

Աշխատանքի վայրը՝ Երևան

Նկարագրություն՝ «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» հասարակական կազմակերպությունը Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում համակարգում է կրթության և հարակից որորտների աշխատանքը։ Կրթության և հարակից ոլորտների համակարգողի թափուր տեղի համար կազմակերպությունը փնտրում է համապատասխան որակավորումներ ունեցող մասնագետի:

Պարտականություններ.                                        

  • կրթության և հարակից ոլորտների հանրային քաղաքականությունների հայեցակարգերի մշակում,
  • կրթության և հարակից ոլորտների հանրային քաղաքականությունների միջոցառումների ծրագրի մշակում և իրականացում,
  • Կազմակերպության կողմից ծրագրի գործընկերների և շահառուների հետ ամենօրյա աշխատանքի իրականացում,
  • ծրագրի շրջանակներում վերլուծությունների և ուսումնասիրությունների կատարում՝ ազգային և միջազգային փորձի համադրմամբ,
  • մասնագիտական կարծիքների կազմում
  • մասնագիտական միջոցառումներին մասնակցություն,
  • ծրագրային այլ գործողությունների կատարում:

 

Պահանջներ.

  • բարձրագույն կրթություն հասարակական գիտությունների, մանկավարժության կամ հարակից ոլորտներում,
  • առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • ծրագրերի կազմման և իրականացման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հասարակական կամ միջազգային կազմակերպություններում,
  • հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • համակարգչային հմտություններ (Excel, Word and Power Point),
  • թիմային աշխատանքի կարողություններ,
  • աշխատանքային ծանրաբեռնվածությամբ ծառայություններ մատուցելու կարողություն:

 Հայտերի ներկայացման կարգը

Հետաքրքրված անձինք կարող են մինչև սույն թվականի նոյեմբերի 23-ը ժամը՝ 18.00-ը ներառյալ, ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և հետաքրքրության նամակը՝ նշելով այս ոլորտում ունեցած փորձառնությունը՝ (մինչև 300 բառ) հետևյալ էլ. հասցեին՝  [email protected]: Խնդրում ենք նամակի առարկան նշել «Կրթության և հարակից ոլորտների համակարգող»:

Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Միայն երկրորդ՝ գրավոր փուլ անցած դիմողները, կհրավիրվեն թեսթային աշխատանքների: Լավագույն արդյունքներ ցուցաբերած դիմողները կհրավիրվեն հաջորդ՝ բանավոր փուլին:

Կազմակերպության մասին

«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի նպատակն է նպաստել հանրակրթության զանգացմանն ու քաղաքացիական հասարակության ձևավորմանը։  Աշխատելով կրթության ոլորտում Կազմակերպությունն իրականացնում է ժողովրդավարության, մարդու իրավունքի և նարառական կրթության ծրագրեր: Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության www.civitasarmenia.am պաշտոնական կայքում:

Ծրագրի մասին

Ծրագրի նպատակներից է ուժեղացնել 9 տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ՔՀԿ-ների կարողությունները և հանրային վերահսկողության մեխանիզմները, կազմակերպվելու են ՔՀԿ-ների ուսուցում՝ տարբեր հմտությունների վերաբերյալ, ներառյալ մշտադիտարկումը (մոնիթորինգը), փաստերի հիման վրա քաղաքականության վերլուծությունը, ՔՀԿ-կառավարություն երկխոսության կառուցումը, կոալիցիաների ստեղծումը: Բացի այդ, մարզերի՝ ռազմավարական նշանակության վայրերում հիմնադրվելու են ՔՀԿ-ինկուբատորներ, ովքեր զբաղվելու են ՔՀԿ-ների կարողությունների հզորացմամբ մշտադիտարկման և քաղաքականությունների մշակման գործընթացում: Ծրագրի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ ծրագրային https://ccd.armla.am/ կայքում:

Ուշադրություն

Ներկայացված պահանջներին չհամապատասխանող, հայտերի ներկայացման կարգի խախտմամբ փաստաթղթեր ներկայացրած, այդ թվում սահմանված ժամկետից ուշ հայտեր ներկայացրած անձանց թեկնածությունները չեն դիտարկվի: