Commitment to Constructive Dialogue

Ծրագրի շրջանակներում տրամադրվող ենթադրամաշնորհներ

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է տրամադրել 2 տեսակի ենթադրամաշնորհներ ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին):

  1. ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին) տրամադրվող ենթադրամաշնորհներ

ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին) ենթադրամաշնորհներ կտրամադրվեն երկու փուլով։

Առաջին փուլ ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին) տրամադրվող ենթադրամաշնորհների նպատակներն են՝

 Ընդհանուր նպատակ

Ծրագիր թիրախ 9 ՝ ՀՀ արդարադատության (1), մարդու իրավունքների (2), հանրային ֆինանսների կառավարման (3), բիզնեսի (4), կրթության (5), սոցիալական ոլորտ.  հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման (6), գյուղատնտեսության (7), տնտեսության (8), Էներգետիկայի (9) ոլորտներում ստեղծել ՔՀԿ-ների կոալիցիաներ (ցանցեր) կամ օժանդակել արդեն գործող ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին)՝ ապահովելով դրանց ազդեցության մեծացումը վերոհիշյալ ոլորտների հանրային քաղաքականությունների մշակման, ջատագովման և այդ գործընթացներում հանրային մասնակցության ապահովման վրա։

Առանձնահատուկ նպատակներ.

  1. Հաշվի առնելով Ծրագրի 9 թիրախ ոլորտները և դրանցում ընդգրկված խնդիրների ցանկը, թիրախային ոլորտներից մեկում հանրային կարևորության մեկ ոլորտի առնվազն երկու առանցքային խնդիրների վեր հանում և դրա վերաբերյալ հանրային քաղաքականությունների մշակման, բարելավման և, ջատագովության և մոնիթորինգի իրականացում՝ համագործակցելով ոլորտային նախարարությունների և այլ պետական մարմինների ու դերակատարների հետ՝ ապահովելով այդ գործընթացներում ՔՀԿ-ների մասնակցությունը։
  2. Իրենց գործունեության ոլորտում առանցքային խնդրի (խնդիրների) շուրջ իրականացնել հանրային քաղաքականությունների ու բյուջեների մոնիթորինգներ և ներկայացնել եզրակացություններ ու առաջարկություններ համապատասխան պետական իրավասու մարմիններին, տիմերին և հետամուտ լինել այդ առաջարկությունների իրականացմանը: 

Երկրորդ փուլ

ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին) տրամադրվող ենթադրամաշնորհների երկրորդ փուլի նպատակն է՝ ուժեղացնել և զարգացնել կոալիցիաների (ցանցերի) ներքին կարողությունները։

ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին) տրամադրվող ենթադրամաշնորհների երկրորդ փուլը հայտարարվելու է առաջին փուլի իրականացման 6-րդ ամսում։ Ենթադրամաշնորհների երկրորդ փուլը ոչ մրցութային է. ենթադրամաշնորհները տրամադրվելու են առաջին փուլում հաղթող ճանաչված այն ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին), ում կողմից իրականացվող ծրագրերը Ծրագրի մասնագետների կողմից կգնահատվեն արդյունավետ և կապահովեն ծրագրով նախատեսված ընթացիկ արդյունքներ։ Երկրորդ փուլում ենթադրամաշնորհ ստանալու նպատակով Ծրագրի թիմը գնահատելու է առաջին փուլում հաղթող ճանաչված ծրագրերի 1-ից 6-րդ ամիսների իրականացման ընթացքը։

ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին) տրամադրվող ենթադրամաշնորհների երկրորդ փուլը կմեկնարկվի առաջին փուլի ենթադրամաշնորհների իրականացման 8-րդ ամսում։

Բյուջե

Ծրագիրը ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին) տրամադրվող ենթադրամաշնորհների առաջին փուլում կօժանդակի մինչև 9 ՔՀԿ-ների կոնսորցիումների` ծրագրի 9 թիրախ ոլորտներից յուրաքանչյուրում տրամադրելով 1 ենթադրամաշնորհ 25,000,000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամի չափով:

ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին) տրամադրվող ենթադրամաշնորհների երկրորդ փուլում Ծրագիրը կօժանդակի առաջին փուլում հաղթող ճանաչված մինչև 9 ՔՀԿ-ների կոնսորցիումներին, որոնցից յուրաքանչյուրին կտրամադրվի լրացուցիչ ֆինանսական օժանդակություն՝ մինչև 8,500,000 (ութ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Երկրորդ փուլում ենթադրամաշնորհները տրամադրվելու են առաջին փուլում հաղթող ճանաչված այն ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին), ում ծրագրերը Ծրագրի թիմի կողմից կգնահատվեն արդյունավետ և կապահովեն ծրագրով նախատեսված ընթացիկ արդյունքներ։

  1. ՔՀԿ-ներին տրամադրվող ենթադրամաշնորհներ

ՔՀԿ-ներին տրամադրվող ենթադրամաշնորհների նպատակներն են՝ Ծրագիր թիրախ 9 ՝ ՀՀ արդարադատության (1), մարդու իրավունքների (2), հանրային ֆինանսների կառավարման (3), բիզնեսի (4), կրթության (5), սոցիալական ոլորտ.  հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման (6), գյուղատնտեսության (7), տնտեսության (8), Էներգետիկայի (9) ոլորտներում և դրանցում ընդգրկված խնդիրների վերաբերյալ արդյունավետ մոնիթորինգ իրականացնելու և հանրային քաղաքականություններ մշակելու, բարելավելու և ջատագովելու նպատակով:

Բյուջե

Ծրագիրը կօժանդակի մինչև 33 ՔՀԿ-ների կոնսորցիումների` մինչև 5 500 000 (հինգ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Ընդ որում, առաջնայնությունը կտրվի այն ՔՀԿ-ներին, որոնք մասնակցել են Ծրագրի շրջանակներում Հայաստանի Ամերիկյան Համալսարանի կողմից կազմակերպված ՔՀԿ-ների կարողություների զարգացմանն ուղղված հավաստագրային ծրագրին և ՔՀԿ ինկուբատորներին (տրամաբանությունն այն է, որ այն ՔՀԿ-ները, որոնք կմասնակցեն դրանց, զգալիորեն կհզորացնեն իրենց կարողությունները, որոնք արդեն կկարողանան գործարկել մոնիթորինգային և քաղաքականության վերլուծությունների ծրագրերում):

Նշենք նաև, որ երկու տեսակի ենթադրամաշնորհների կառավարման համար կստեղծվի դրամաշնորհային հանձնաժողով՝ ծրագրային առաջարկները գնահատելու և ենթադրամաշնորհներ տրամադրելու համար: Ծրագրի ղեկավարող կառույցը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան, որն իր նախորդ ծրագրերում ենթադրամաշնորհների տրամադրման, կառավարման և մոնիթորինգի փորձ է ունեցել, ընդհանուր պատասխանատվություն կկրի բոլոր ենթադրամաշնորհային գործընթացների համար:

Ծրագրի շրջանակներում ընտրված 9 թիրախ ոլորտներին և դրանում ընդգրկված խնդիրներին կարող եք ծանոթանալ այստեղ։