Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում կրթական նոր ծրագրին մասնակցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչները հանդիպեցին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի հետ։
Նշենք, որ այս շաբաթ մեկնարկել է հավաստագրային նոր ծրագրի երկրորդ փուլի դասընթացները, որին մասնակցում է 15 ՔՀԿ ներկայացուցիչ՝ հայաստանյան հինգ մարզից: Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում ստեղծվել է կրթական հավաստագրային նոր կուրսը և 120 ՔՀԿ ներկայացուցիչ անվճար մասնակցելու է իր կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված կրթություն:
Այսօրվա հանդիպմանը դասընթացի մասնակիցները ներկայացրեցին իրենց տպավորությունները, նկատված խնդիրները կրթական ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:
Մասնակիցները բովանդակային մասով միայն դրական գնահատականներ էին տալիս, իսկ մյուս կազմակերպչական փոքր խնդիրները վերաբերում էին օդափոխության, ջրի մատակարարման և այլ հարցերի հետ:
Կարեն Զադոյանը, լսելով նրանց խնդիրները, նշեց, որ բարձրացված հարցերը կքննարկվեն համալսարանի հետ և կլուծվեն:
Նշենք, որ դասընթացը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանաակներում։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: