Ինչպես արդեն իսկ հայտնել ենք, Հայաստանի ամերիկյան համալսարանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների 5-րդ խումբն արդեն մասնակցում է կրթական նոր հավաստագրային ծրագրի դասընթացին։
Կրթական նոր ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։
Այսօր դասընթացի մասնակցիները հանդիպեցին ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի հետ և ներկայացրեցին իրենց դիրքորոշումները կազմակերպվող դասընթացների առավելությունների ու խնդիրների մասին։
Կարեն Զադոյանը նշեց, որ բոլոր առաջարկություններն ու դիտարկումները հաշվի կառնվեն։
Նշենք, որ դասընթացը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանաակներում։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: