Commitment to Constructive Dialogue

Տեղի ունեցավ Ծրագիրն իրականացվող կոնսորցիումի անդամների հերթական աշխատանքային հանդիպումը

Հունվարի 22-ին Եվրամիության կողմից ֆինանսվորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կոնսորցիումի ղեկավար ներկայացուցիչների կողմից տեղի ունեցավ հերթական աշխատանքային հանդիպումը։

Աշխատանքային հանդիպմանը ամփոփվեցին ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները, ինչպես նաև քննարկվեցին հետևյալ հարցերը․

1․ Ծրագրի ղեկավար կոմիտեի ձևավորման և առաջին նիստ հրավիրելու մասին,

2․ «Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների քարտեզագրման և ոլորտների հատկորոշման մասին» զեկույցի վերջնական հաստատաման մասին,

3․Ծրագրի այս տարվա աշխատանքյային պլանի հաստատման մասին,

4․Ծրագրի կողմից կոալիցիաների ստեղծման և/կամ զարգացմանն ուղղված դրամաշնորհների հայտարարման մասին,

5. Ծրագրի կոնսորցիումի գործընկեր «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի հետ կնքվելիք պայմանագրի մասին։