Վերջերս հասարակական կազմակերպությունների գործունեության իրավակարգավորմանը կոչված օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես` 2017թ. փետրվարին ընդունվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքը (օրենքը հասանելի է հետևյալ հղմամբ` https://www.arlis.am/documentview.aspx?docid=110802): Ավելին, սույն թվականի հունվարի 16-ին ՀՀ ազգային ժողովում 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին նաև այլ փոփոխություններ։ Վերոնշյալ փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջանում հասարակական կազմակերպությունների կանոնադրությունները համապատասխանեցնել օրենքի պահանջներին։
Այդ իսկ պատճառով Իրավաբանների հայկական ասոցիացիան իրականացնում է հասարակական կազմակերպությունների համար վերապատրաստման դասընթաց վերջին իրավական փոփոխությունների վերաբերյալ:
Դասընթացի ավարտից հետո մասնակից հասարակական կազմակերպության հնարավորություն կունենան ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն օրենքի վերաբերյալ անմիջապես դասընթացավարի կողմից, ինչպես նաև աջակցություն կստանան իրենց իրավական փաստաթղթերը գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու համար:
Դասընթացն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ– կողմից՝ գործընկերներ «Ագոր Սենթրլ Յուրըփ» ՀԿ–ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացում, ինչպես նաև ուժեղացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը՝ ոլորտային կոալիցիաներ կազմելու, կենտրոնական և տեղական իշխանությունների հետ համագործակցությունը զարգացման համար: Ծրագիրն ունի դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում նաև՝ արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը:
Դասընթացը տեղի է ունենալու 2018 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 12:00-ին, Գյումրի քաղաքում (դասընթացի անցկացման հասցեն՝ ք. Գյումրի, Տիգրան Մեծի պողոտա 1, բն. 2):
Հաշվի առնելով տեղերի սահմանափակ լինելը՝ վերոնշյալ դասընթացին հնարավորություն կունենան մասնակցել առաջինը գրանցված 15-20 հասարակական կազմակերպությունները։
Դասընթացը կվարի Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի Մենթորների խմբի համակարգող/Արդարադատության և հարակից ոլորտների մենթոր Մարատ Ատովմյանը։
Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է ուղարկել ստորև նշված տեղեկությունները՝ [email protected] էլեկտրոնային հասցեով՝ նամակի վերնագիրը անվանելով՝ «ՀԿ-ների մասին օրենքի դասընթաց – Գյումրի – 31.01.18».
- Հասարակական կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, վեբ կայքը.
- Հասարակական կազմակերպության նախագահի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.
- Դասընթացին մասնակցելու ներկայացուցչի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն:
Դիմելու վերջնաժամկետն է՝ հունվարի 30-ը, ժամը 17.00-ը` ներառյալ:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00, 14.00-18.00, ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՎ.
ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010
Անվճար հեռախոսահամար (թեժ գիծ)՝ 080001110
Հեռախոսահամար՝ 010 540199
Էլ. փոստ՝ [email protected]