Հայաստանի ամերիկյան համալսարանում արդեն 7-րդ խումբն է, որ անցնում է Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագրի 5-օրյա դասընթացը:
Դասընթացի մասնակից, «ՎԵՊԵԿ» կանանց ՀԿ ներկայացուցիչ Ջեմմա Մովսիսյանը նշում է, որ դասընթացին մասնակցելն իր համար մեծ փորձ է եղել. «Արդեն կամուրջ ստեղծվեց, շատ հետաքրքիր մարդկանց հետ ծանոթացանք, և միգուցե, կոալիցիաների ձևավորում լինի հետագայում»:
Նշենք, որ կրթական ծրագիրն իրականցվում է Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։ Նպատակը Հայաստանում քաղհասարակության շրջանում կայուն և արդյունավետ հմտությունների զարգացումն է՝ երկխոսություն սկսել կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։
7-րդ խմբին հասարակական կազմակերպություններից մասնակցում են 20 ներկայացուցիչ՝ Երևանից և 6 մարզերից:
Սյունիքի մարզից «Համայնքների զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Ռոմա Գևորգյանի խոսքով, դասընթացի ժամանակ ստացած գիտելիքների պաշարը հետագայում կօգտագործվեն կազմակերպությունների, իսկ եթե հաջողվի կազմել կոալիցիաներ՝ նաև կոալիցիոն աշխատանքների համար: «Հետագայում կօգնի այն փորձը, որն ունեն, կուտակել ու մեզ են փոխանցել դասընթացավարները, այդ փորձը, մեր կողմից ընկալելու շնորիվ, մենք կարող ենք կիրառել նաև մեր կազմակերպություններում»,-նշեց դասընթացի մասնակիցը:
Նշենք, որ դասընթացը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանաակներում։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: