Commitment to Constructive Dialogue

Սեմինար «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում 2018 թ. փոփոխությունների մասին

Վերջերս հասարակական կազմակերպությունների գործունեության իրավակարգավորմանը կոչված օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես` 2017թ. փետրվարին ընդունվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքը (օրենքը հասանելի է հետևյալ հղմամբ` https://www.arlis.am/documentview.aspx?docid=110802): Ավելին, սույն թվականի հունվարի 16-ին ՀՀ ազգային ժողովում 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին նաև այլ փոփոխություններ։ Վերոնշյալ փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջանում հասարակական կազմակերպությունների կանոնադրությունները համապատասխանեցնել օրենքի պահանջներին։

Այդ իսկ պատճառով Իրավաբանների հայկական ասոցիացիան իրականացնում է հասարակական կազմակերպությունների համար վերապատրաստման դասընթաց վերջին իրավական փոփոխությունների վերաբերյալ:

Դասընթացի ավարտից հետո մասնակից հասարակական կազմակերպության հնարավորություն կունենան ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն օրենքի վերաբերյալ անմիջապես դասընթացավարի կողմից, ինչպես նաև աջակցություն կստանան իրենց իրավական փաստաթղթերը գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու համար:

Դասընթացն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ գործընկերներ «Ագոր Սենթրլ Յուրըփ» ՀԿ–ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁհամագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ազդեցությունը հանրային քաղաքականությանմշակման գործընթացում, ինչպես նաև ուժեղացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը՝ ոլորտայինկոալիցիաներ կազմելու, կենտրոնական և տեղական իշխանությունների հետ համագործակցությունը զարգացման համար: Ծրագիրն ունիդրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններինև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը:

Դասընթացը տեղի է ունենալու 2018 թվականի մարտի 6-ին՝ ժամը 10:00-ին, Երևան քաղաքում (հասցեն՝ Նալբանդյան 7, գրասենյակ 2):

Հաշվի առնելով տեղերի սահմանափակ լինելը՝ վերոնշյալ դասընթացին հնարավորություն կունենան մասնակցել առաջինը գրանցված 15-20 հասարակական կազմակերպությունները։

Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է ուղարկել ստորև նշված տեղեկությունները՝ [email protected] էլեկտրոնային հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «ՀԿ-ների մասին օրենքի դասընթաց – Երևան – 06.03.18».

  • Հասարակական կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, վեբ կայքը.
  • Հասարակական կազմակերպության նախագահի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.
  • Դասընթացին մասնակցելու ներկայացուցչի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն:

Դիմելու վերջնաժամկետն է մարտի 4-ը՝ ժամը 17.00-ը ներառյալ:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00, 14.00-18.00, ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՎ.

ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010

Անվճար հեռախոսահամար (թեժ գիծ)՝ 080001110

Հեռախոսահամար՝ 010 540199

Էլ. փոստ՝ [email protected]