Commitment to Constructive Dialogue

Դասընթաց ՀԿ-ների համար Իջևանում՝ սոցիալական ձեռնարկատիրության օրենսդրական խնդիրների վերաբերյալ

Հաշվի առնելով ՀԿ-ների գործունեության իրավակարգավորմանը կոչված օրենսդրական վերջին փոփոխությունները, մասնավորապես` «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումը (օրենքը հասանելի է հետևյալ հղմամբ` https://www.arlis.am/documentview.aspx?docid=110802), «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը իրականացնում է ՀԿ-ների համար վերապատրաստման դասընթաց հասարակական կազմակերպությունների ոլորտում իրավական փոփոխությունների, մասնավորապես, նոր օրենքով ամրագրված սոցիալական ձեռնարկատիրության ինստիտուտի վերաբերյալ: Դասընթացը կվարի ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը:

Դասընթացի ավարտից հետո մասնակից ՔՀԿ-ները հնարավորություն կունենան անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալ ՀԿ-ների մասին նոր օրենքի, մասնավորապես սոցիալական ձեռնարկատիրության իրավակարգավորումների վերաբերյալ անմիջապես դասընթացավարի կողմից, ինչպես նաև գրանցվել՝ իրենց կանոնադրությունները և այլ իրավական փաստաթղթերը գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու համար:

Դասընթացն անցկացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործարկվող «Կառուցողական երկխոսությանհանձնառություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրըփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ: Ծրագիրն ունի դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն քաղաքացիական հասարակությանկազմակերպություններին և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում նաև արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը:

Դասընթացը տեղի է ունենալու 2018 թվականի մարտի 16-ին՝ ժամը 16:00-ին, Իջևան քաղաքում (հասցեն՝ ք. Իջևան, Անկախության 19, ՓՄՁ ԶԱԿ իջևանյան գրասենյակ):

Հաշվի առնելով տեղերի սահմանափակ լինելը՝ վերոնշյալ դասընթացին հնարավորություն կունենան մասնակցել առաջինը գրանցված 15-20 հասարակական կազմակերպությունները: 

Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է ուղարկել ստորև նշված տեղեկությունները՝ [email protected] էլեկտրոնային հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «ՀԿ-ների մասին օրենքի դասընթաց – 16.03.18».

• Հասարակական կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, վեբ կայքը,
• Հասարակական կազմակերպության նախագահի անուն-ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն,
• Դասընթացին մասնակցելու ներկայացուցչի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն:
Դիմելու վերջնաժամկետն է մարտի 14-ը՝ ժամը 17.00-ը ներառյալ:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ՝ ԺԱՄԸ 10.00-13.00, 14.00-18.00, ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՎ.

ք. Երևան, Նաիրի Զարյան 22ա, գրասենյակ 315
Անվճար հեռախոսահամար (թեժ գիծ)՝ 080001110
Հեռախոսահամար՝ 060 275527
Էլ. փոստ՝ [email protected]