Մարտի 30-ին՝ 11:00, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում կանցկացվի դասընթաց ՀԿ-ների կողմից հանրային վերահսկողության իրականացման և հանրային քաղաքականության մշակման արդյունավետությունն ավելացնող առցանց գործիքների մասին: Դասընթացը կվարի Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ) գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրըփ» ՀԿ–ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
Դասընթացի ժամանակ կներկայացվեն առցանց գործիքներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ավելացնել հասարակական կազմակերպությունների՝ հանրային քաղաքականության ասպարեզում ազդեցությունը և տեսանելիությունը։ Ի թիվս բազմաթիվ նման գործիքների կներկայացվեն հատկապես՝
1. Madmimi էլ. փոստի հասցեներ տնօրինելու և անհատական նամակներ ուղարկելու համակարգը,
2. Attach.io կից փաստաթղթերի հասանելիությունը և հասցեատիրոջ՝ յուրաքանչյուր էջի վրա անցկացրած ժամանակին հետևելու գործիք,
3. Appear.in արագ և հարմարավետ վիդեոզանգեր կատարելու ծրագիր,
4. Տեքստային ուղերձներն ավելի արդյունավետ տեղ հասցնելու inbound marketing-ի հնարքներ,
5. Twitter-ի միջոցով միջազգային տեսանելիություն ապահովելու մի քանի հնարքներ,
6. Կազմակերպության աշխատակիցների հանձնարարությունների կատարողականներին հետևելու asana.com գործիքը,
7. Google-ի տարբեր գործիքներ։
Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է ուղարկել ստորև նշված տեղեկությունները՝ [email protected] էլեկտրոնային հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Դասընթացի հայտ – մարտի 30».
Հասարակական կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, վեբ կայքը.
Հասարակական կազմակերպության նախագահի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.
Դասընթացին մասնակցելու ներկայացուցչի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն:
Դիմելու վերջնաժամկետն է մարտի 28-ը՝ ժամը 17.00-ը ներառյալ:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ՝ ԺԱՄԸ 09.00-13.00, 14.00-18.00, ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՎ.
ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010
Անվճար հեռախոսահամար (թեժ գիծ)՝ 080001110
Հեռ.՝ 010 540199
Էլ. փոստ՝ [email protected]