Մարտի 22-ին՝ ժամը 11:00-ին, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում կանցկացվի դասընթաց՝ «Հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը. խոշորացված համայնքների առանձնահատկությունները» թեմայով: Դասընթացը կվարի Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: Հասցե՝ Հայաստանի համայնքների միության գրասենյակ՝ Երևան, Չարենցի 1, 2-րդ հարկ:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրըփ» ՀԿ–ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի,ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է ուղարկել ստորև նշված տեղեկությունները՝ [email protected] էլեկտրոնային հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Դասընթացի հայտ – մարտի 22».
- Հասարակական կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, վեբ կայքը.
- Հասարակական կազմակերպության նախագահի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.
- Դասընթացին մասնակցելու ներկայացուցչի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն:
Դիմելու վերջնաժամկետն է մարտի 20-ը՝ ժամը 17.00-ը ներառյալ:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ՝ ԺԱՄԸ 09.00-13.00, 14.00-18.00, ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՎ.
ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010
Անվճար հեռախոսահամար (թեժ գիծ)՝ 080001110
Հեռ.՝ 010 540199
Էլ. փոստ՝ [email protected]