Commitment to Constructive Dialogue

Սեմինար-քննարկում՝ նվիրված «ՀԿ-ների մասին» ՀՀ օրենքի լույսի ներքո ՀԿ-ների գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգին

Վերջերս հասարակական կազմակերպությունների գործունեության իրավակարգավորմանը կոչված օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես` 2017 թ. փետրվարին ընդունվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքը (օրենքը հասանելի է հետևյալ հղմամբ` https://www.arlis.am/documentview.aspx?docid=110802): ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի սույն թվականի փետրվարի 13-ի թիվ 59-ն հրամանով սահմանվել է հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձևը, լրացման կարգը, հաշվետվության հրապարակման և ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացնելու մասին կարգը (այսուհետ՝ Հրաման)։ Հրամանի սահմանման համար հիմք է հանդիսացել նաև «ՀԿ-ների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը։

Այդ իսկ պատճառով Իրավաբանների հայկական ասոցիացիան 2018 թ. ապրիլի 10-ին՝ ժամը 11:30-ին, անցկացնում է հասարակական կազմակերպությունների համար սեմինար-քննարկում՝  նվիրված «ՀԿ-ների մասին» ՀՀ օրենքի լույսի ներքո ՀԿ-ների գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգին: Սեմինարի անցկացման հասցեն է՝ ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2: Սեմինարին կմասնակցեն նաև ներկայացուցիչներ համապատասխան պետական մարմիններից: 

Սեմինարի ավարտից հետո մասնակից հասարակական կազմակերպությունները կարող են աջակցություն ստանալ իրենց իրավական փաստաթղթերը գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ:

Սեմինարն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրըփ» ՀԿ–ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁհամագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ազդեցությունը հանրային քաղաքականությանմշակման գործընթացում, ինչպես նաև ուժեղացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը՝ ոլորտայինկոալիցիաներ կազմելու, կենտրոնական և տեղական իշխանությունների հետ համագործակցությունը զարգացման համար: Ծրագիրն ունիդրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններինև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը:

Հաշվի առնելով տեղերի սահմանափակ լինելը՝ վերոնշյալ սեմինարին հնարավորություն կունենան մասնակցել առաջինը գրանցված 15-20 հասարակական կազմակերպությունները։

Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/1zukQDDHRG3IX3tqA60CvsMIpDhhORpjYTrB-0umEL6I/edit

Դիմելու վերջնաժամկետն է ապրիլի 8-ը՝ ժամը 17.00-ը ներառյալ:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00, 14.00-18.00, ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՎ.

0010 ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2

Անվճար հեռախոսահամար (թեժ գիծ)՝ 0 8000 11 10

Հեռախոսահամար՝ 010 540199

Էլ. փոստ՝ [email protected]