Այսօր՝ ապրիլի 6-ին, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի քաղաքացիական հասարկության կազմակերությունների (ՔՀԿ) շրջանակներում ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը սեմինար է անցկացրել «Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ). ոլորտներ, կառույցներ, քաղհասարակության մասնակցությունը» թեմայով:
Սեմինարին մասնակցում էր 10 քաղհասարակական կազմակերպության ներկայացուցիչ։
Փորձագետը ներկայացրեց Եվրամիության կողմից արդեն ստացված փորձերը, թե ինչպես կարելի է քաղհասարակության համար հատուկ հարթակ ստեղծել, որպես օրինակ նշեց Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի փորձը։
«Երամիության ցանկությունն է, որ ՔՀԿ-ների հետ լինի կառուցողական երկխոսություն և բոլոր գործընթացները կազմակերպվեն կոնսեսուսի վրա հիմնված»,-նշեց Քարլ Ուլբրիխտը։
Համաձայնագրի 366-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստնում պետք է ստեղծվի Քաղաքացիական հասարակության հարթակ:
Այն ծառայելու է որպես քննարկման հարթակ՝ հանդիպումներին մասնակցելու և կարծիքներ փոխանակելու համար։ Կազմված է լինելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, այդ թվում՝ Եվրոպական տնտեսական և սոցիալական հարցերով կոմիտեի անդամներից՝ Եվրոպական միության կողմից, և քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, ցանցերից և հարթակներից, այդ թվում՝ Արևելյան գործընկերության ազգային հարթակի ներկայացուցիչներից՝ Հայաստանի Հանրապետության կողմից:
ՔՀԿ ներկայացուցիչները բարձրաձայնեցին մի խնդիր, որ քաղհասարակության հարթակի ձևավորման համար միջազգային երկու և տեղական մեկ փորձագետի մասնակցությամբ մի քանի հանդիպում արդեն տեղի է ունեցել ՔՀԿ ներկայացուցիչների հետ, սակայն շատերն այդ մասին իրազեկված չեն եղել։
«Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Կամո Ասատրյանը այս խնդրի վերաբերյալ նշեց, որ ՔՀԿ ներկայացուցիչները տեղյակ չեն լինում, թե ինչպես է որոշվում՝ ովքե՞ր կարող են մասնակցել այդ քննարկումներին, որտե՞ղ, ե՞րբ, ի՞նչ օրակարգով, և այլն։ «Մենք, որպես քաղհասարակության ներկայացուցիչներ, կուզենայինք մասնակցել այդ քննարկումներին, այն որոշումները որ կայացվում են՝ լինեն թափանցիկ, մասնակցային և վստահություն ներշնչեն բոլորին, որ գործընթացը տեղի է ունենում հստակ մեթոդոլոգիայով, չափորոշիչներ կան»,-մեզ հետ զրույցում նշեց Կամո Ասատրյանը։
Դասընթացն անցկացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրըփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ: Ծրագիրն ունի դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն քաղաքացիական հասարակությանկազմակերպություններին և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում՝ արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը, հանրային ֆինանսների կառավարումը, մարդու իրավունքները, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան, սոցիալական ոլորտը՝ հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում: