Commitment to Constructive Dialogue

Ենթադրամաշնորհների իրազեկման սեմինար Գավառում

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հայտարարվել է ՔՀԿ-ների կոալիցիաների (ցանցերի) համար հանրային քաղաքականությունների բարելավման, ջատագովության և մշտադիտարկման ենթադրամաշնորհային հայտերի ներկայացման հրավեր՝ https://ccd.armla.am/4764.html:

Ծրագրի այս փուլում հայտարարվում է ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին) տրամադրվող ենթադրամաշնորհների առաջին փուլը, որի ընդհանուր նպատակն է Ծրագրի թիրախ 9՝ ՀՀ արդարադատության (1), մարդու իրավունքների (2), հանրային ֆինանսների կառավարման (3), բիզնեսի (4), կրթության (5), սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման (6), գյուղատնտեսության (7), տնտեսության (8), էներգետիկայի (9) ոլորտներում ստեղծել ՔՀԿ-ների կոալիցիաներ (ցանցեր) կամ օժանդակել արդեն գործող ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին)՝ ապահովելով դրանց ազդեցության մեծացումը վերոհիշյալ ոլորտների հանրային քաղաքականությունների մշակման, ջատագովման և այդ գործընթացներում հանրային մասնակցության ապահովման վրա։

Սույն դրամաշնորհների մասին ՔՀԿ-ներին իրազեկելու նպատակով ծրագրի կողմից այցեր են կազմակերպվում Հայաստանի տարբեր քաղաքներ: 

2018 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 11.30, ք․ Գավառում (Բոշնաղյան 56/7 (Իրավաբանների հայկական ասոցիացիայի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի գրասենյակ)) իրազեկման սեմինար կանցկացնի ծրագրի մենթորների խմբի համակարգող, արդարադատության ոլորտի մենթոր Մարատ Ատովմյանը:

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը՝ ղեկավար կազմակերպությունը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ հանդիսացող իր գործընկերների՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրըլ Յուրըփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը նպատակ ունի՝ ամրապնդելու քաղաքացիական հասարակության ձայնը և երկխոսությունը կառավարության հետ: Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ: