Commitment to Constructive Dialogue

Գյումրու ինկուբատորի 2-րդ դաս

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի Գյումրու ՔՀԿ ինկուբատորում ապրիլի 23-ին՝ 12:30, ծրագրի մենթորների խմբի համակարգող, արդարադատության և հարակից ոլորտների մենթոր Մարատ Ատովմյանը դասախոսություն կկարդա՝ «Մարդու իրավունքներ. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը. Պաշտպանի իրավասությունները, Վճռաբեկ և Սահմանադրական դատարաններ օժանդակ դիրքորոշում (amicus curiae) ներկայացնելու նոր իրավասությունը նախատեսող օրենքի նախագիծը» թեմայով: 

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը: 

ՔՀԿ-ների ինկուբատորների առաքելությունն է մասնագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանի ՔՀԿ-ներին՝ վերջիններիս ծրագրի թիրախ 9 ոլորտների և ներքոնշյալ 4 թեմատիկ կարողությունների զարգացման նպատակով.
 
1. Հանրային բյուջեների և քաղաքականությունների մոնիթորինգ,
2. Փաստարկված քաղաքականությունների մշակում,
3. Կոալիցիաների ստեղծում և/կամ զարգացում,
4. Հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական մասնակցություն/ երկխոսություն Կառավարության և ՏԻՄ-երի հետ։
 
Ծրագրի թիրախ 9 ոլորտներն են․
1. Հանրային ֆինանսների կառավարում
2. Մարդու իրավունքներ 
3. Արդարադատություն
4. Բիզնես
5. Կրթություն
6. Գյուղատնտեսություն
7. Տնտեսություն
8. Էներգետիկա 
9. Սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում 

ՔՀԿ-ների ինկուբատորները անցկացվելու են երկու փուլով հետևյալ հինգ քաղաքներում․ Երևան, Գյումրի, Վանաձոր, Գավառ և Կապան։ Յուրաքանչյուր փուլին, ընդհանուր առմամբ, մասնակցելու են 36 ՔՀԿ-ներ, որոնք ընտրվելու են Հայաստանում Ամերիկյան Համալսարանի կողմից կազմակերպված ուսուցումն ավարտած ՔՀԿ-ների շարքից։ ՔՀԿ-ների ինկուբատորները ավարտելուց հետո մրցութային հիմունքներով տրամադրվելու են ընդհանուր թվով 33 դրամաշնորհներ, յուրաքանչյուր փուլի համար նախատեսելով 16-17 դրամաշնորհ։   

Տավուշի մարզի ՔՀԿ-ները հնարավորություն կունենան օգտվելու Վանաձորում գործող ինկուբատորից, Արագածոտնի ՔՀԿ-ները՝ Երևանի, Գյումրու և Վանաձորի ինկուբատորներից՝ ըստ ՔՀԿ-ների տարածքային դիրքից, Վայոց ձորի ՔՀԿ-ները՝ Կապանի կամ Երևանի ինկուբատորից։