Commitment to Constructive Dialogue

ԿԱՐԵՆ ԶԱԴՈՅԱՆ

Կարեն Զադոյանը Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահն է:
Նախագահի պաշտոնում ընտրվել է 2016թ.-ի փետրվարի 12-ին կայացած արտահերթ համաժողովի ժամանակ` չորս տարի ժամկետով: Կարեն Զադոյանը իրականացնում է կազմակերպության ղեկավարումը համաժողովների և խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում, նախագծում և ղեկավարում է կազմակերպության կողմից իրականացվող հիմնական ծրագրերը: Նրա 22-ամյա աշխատանքային փորձը ներառում է հանրային և ՔՀԿ-ների կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն և մասնագիտական ոլորտները:
Կարեն Զադոյանը Iravaban.net անկախ մասնագիտացված լրատվամիջոցի ստեղծման գաղափարի հեղինակն ու հիմնադիրն է:
2016 թ.-ի դեկտեմբերից հանդիսանում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավարը:
Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավաբանական ֆակուլտետը, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է: