Commitment to Constructive Dialogue

Առավել արդյունավետ հաղորդակցություն՝ նոր համակարգերի շնորհիվ․ Վանաձորում երկու թեմաներով դասընթացներ են անցկացվել

Այսօր՝ ապրիլի 25-ին, Վանաձորում քաղհասարկության 14 ներկայացուցիչների համար երկու թեմաներով դասընթաց է անցկացվել Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի Լոռու մարզային մասնաճյուղի համակարգող, իրավաբան Արթուր Սուքիասյանը ներկայացրել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունները։ Նա ներկայացրել է նաև, որ այս օրենքով ՀԿ-ները պետք է նաև հաշվետվություններ ներկայացնեն, բացի սրանից՝  անցնեն պարտադիր աուդիտ։

Արթուր Սուքիասյանն ասաց, որ այսուհետ հասարակական կազմակերպությունները կարող են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Նա ներկայացրեց այս դաշտում առկա առանձնահատկությունների մասին։

Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ) գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրել է ՀԿ-ների գործունեության թափանցիկության և հաղորդակցման հիմնական գործիքները և դրանց կիրառման առանձնահատկությունները:

Խաչիկ Գևորգյանը խոսեց MadMimi.com կամ MailChimp.com էլեկտրոնային փոստեր ուղարկելու համակարգերի մասին, որոնցով հնարավոր է լինում տնօրինելու նամակների հասցեատերերի արձագանքին՝ ուղարկված նամակներին։

Նա ներկայացրեց նաև Appear.in համակարգը, որով հնարավոր է լինում մի քանի կետից հեշտ և արագ  մասնակիցները փորձեցին տեղում, որով հնարավոր է լինում արագ և լավ որակով վիդեոզանգեր կատարել:

Դասընթացն անցկացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործարկվող «Կառուցողական երկխոսությանհանձնառություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրըփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ: Ծրագիրն ունի դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն քաղաքացիական հասարակությանկազմակերպություններին և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում նաև արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը: