Հակոբ Ավագյանը «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի համահիմնադիր նախագահն է:
Նախագահի պաշտոնում ընտրվել է 2014 թ.-ին երեք տարի ժամկետով: Իրականացնում է Ասոցիացիայի ղեկավարումը համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում:
2008թ.-ից մինչև այսօր հիմնադրել և ղեկավարել է թվով հինգ առևտրային ընկերություններ:
2012-2016թթ. հանդիսացել է ՎԶԵԲ Գործարարության Աջակցման Գրասենյակի տնտեսագետ-խորհրդատուն:Համատեղությամբ աշխատել է որպես սկսնակ բիզնեսի խորհրդատու, հարկային պլանավորման խորհրդատու մի շարք հասարակական կառույցներում իրականացված սկսնակ գործարարների աջակցության ծրագրերում:
Հանդիսանում է երեքից ավելի օրենսդրական նախագծերի հայեցակարգերի համահեղինակ, որոնք ներդրվել են ՀՀ-ում որպես փոքր բիզնեսի համար այլընտրանքային հարկման և հարկերից ազատման ռեժիմներ:
Ավարտել է Երևանի «Գլաձոր» համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Պաշտպանել է մագիստրոսական թեզ «Այլընտրանքային հարկման ռեժիմները ՀՀ-ում» թեմայով:
2016 թ. դեկտեմբերից հանդիսանում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի՝ բիզնեսի և հարակից ոլորտների համակարգողը: