![](https://ccd.armla.am/wp-content/uploads/2018/05/8205548.jpg)
Լիտվայի օրենսդիր մարմինը՝ Սեյմասը, 81 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ հաստատեց Հայաստանի Հանրապետություն-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Լիտվիայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:
«Հուսանք, որ շատ մոտ ապագայում Լիտվան վերջնականապես այն կվավերացնի»,-նշել է նա։