Նարինե Մեժլումյանը Եվրոպական միության ֆինանսավորմամբ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մոնիթորինգի և գնահատման մասնագետն է 2018թ-ի մայիսից:
Նարինե Մեժլումյանն ունի տարաբնույթ ծրագրերի մոնիթորինգի և գնահատման, համակարգման, հաշվետվությունների կազմման, ռազմավարությունների, ուղեցույցերի, կրթական/տեղեկատվական նյութերի մշակման, դասընթացների վարման ավելի քան 10 տարվա փորձ:
Նա ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: Մասնակցել է տեղական և միջազգային դասընթացների ու համաժողովների: