Մայիսի 22-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում գործարկվող Կապանի Քաղհասարակությունների ինկուբատորի շրջանակներում տեղի ունեցավ «Գյուղական կանաչ տնտեսությունների և մաքուր էներգիայի նախաձեռնությունների մշտադիտարկման և դպրոցներում տարածման ենթական խնդիրները» թեմայով դասընթաց։
Համդիպման սկզբում Ինկուբատորի մասնակիցների նախ ներկայացան, որից հետո կայուն էներգետիկայի փորձագետ՝ Թամարա Բաբայանը։
Նա ներկայացրեց, թե ինչ է էներգաարդյունավետությունը, ինչպես է կազմակերպվում էներգաարդյունավետության պետական կարգավորումը, ի՞չ աշխատանքներ են տարվում հանրային գործընթացները և այլն։
Փորձագետի խոսքով ոլորտի հանրային գործընթացներում մի շարք խնդիրներ կան, որոնցից են․
- Սահմանափակ էկոլոգիական չափանիշներ ապրանքների և ծառայությունների համար: Դրանց առկայության դեպքում՝ անբավարար հրապարակայնությունը,
- Տեղական ինքնակառավարման մարմինների միջև կոորդինացված փորձի փոխանակման պակասը,
- Էկոլոգիապես մաքուր ապրանքների և ծառայությունների մասին ցածր իրազեկվածությունը,
- Քաղաքական օժանդակության պակասը,
- Ապրանքների կյանքի ցիկլի ծախսերի, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր ապրանքների համեմատական ծախսերի մասին սահմանափակ տեղեկատվությունը։
Նշենք նաև, որ դասընթացին մասնակցում էին ՔՀԿ ինկուբատորների 11 ներկայացուցիչ։
Հավելենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը: