Commitment to Constructive Dialogue

ՔՀԿ ինկուբատորների համար դասընթաց անցկացվեց հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման թեմայով

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, այսօր՝ մայիսի 25-ին,  Գյումրու քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորների համար «Սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում. ՔՀԿ-ների կողմից մշտադիտարկման ենթակա խնդիրները» թեմայով դասընթաց էր կազմակերպվել։

Դասընթացը վարում էր ծրագրի կրթության և հարակից ոլորտների համակարգող, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի նախագահ Խաչիկ Գևորգյանը: Նա ներկայացրեց, թե ինչ է հանրային քաղաքականությունների մշտադիտարկումը։ Անդրադարձ կատարվեց այն խնդրին, թե ինչու է անհրաժեշտ ապահովել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառումը։

Մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին դասընթացավարին։ Նշենք, որ այս դասընթացին մասնակցում էին ՔՀԿ 8  ներկայացուցիչներ:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը:

ՔՀԿ-ների ինկուբատորների առաքելությունն է մասնագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանի ՔՀԿ-ներին՝ վերջիններիս ծրագրի թիրախ 9 ոլորտների և ներքոնշյալ 4 թեմատիկ կարողությունների զարգացման նպատակով.
 
1. Հանրային բյուջեների և քաղաքականությունների մոնիթորինգ,
2. Փաստարկված քաղաքականությունների մշակում,
3. Կոալիցիաների ստեղծում և/կամ զարգացում,
4. Հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական մասնակցություն/ երկխոսություն Կառավարության և ՏԻՄ-երի հետ։
 
Ծրագրի թիրախային 9 ոլորտներն են․
1. Հանրային ֆինանսների կառավարում
2. Մարդու իրավունքներ 
3. Արդարադատություն
4. Բիզնես
5. Կրթություն
6. Գյուղատնտեսություն
7. Տնտեսություն
8. Էներգետիկա 
9. Սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում։